ԵԼՔ 34:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Տերն ասաց. «Ահա ես ուխտ եմ դնում. քո ամբողջ ժողովրդի առաջ ես այնպիսի սքանչելիքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն եղել։ Ամբողջ ժողովուրդը, որոնց մեջ դու կաս, պիտի տեսնի Տիրոջ գործը. որովհետև հիանալի է այն բանը, որ քեզանով պիտի կատարեմ։
Տես գլուխը
Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ հետ ուխտ եմ կապում։ Քո ողջ ժողովրդի առաջ այնպիսի հրաշքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն կատարվել, և ողջ ժողովուրդը, որոնց մեջ դու ես, տեսնելու է Տիրոջ գործերը։ Որովհետև իմ արածները ձեզ համար զարմանալի պիտի լինեն։
Տես գլուխը