Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 9:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Որովհետև վախեցա այն սոսկալի բարկությունից, որով Տերը բարկացավ ձեզ վրա՝ ձեզ կոտորելու համար։ Սակայն Տերն այդ անգամ էլ լսեց ինձ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ես վախենում էի նրա բարկությունից ու զայրույթից, որովհետև Տերը բարկացել էր ձեզ վրա ձեզ կոտորելու աստիճան։ Տերն այս անգամ էլ լսեց ինձ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 9:19
19 Խաչաձեւ Հղումներ  

Ես առաջին օրերի նման քառասուն օր և քառասուն գիշեր մնացի լեռան վրա. Տերն այս անգամ էլ լսեց ինձ և չուզեց քեզ կործանել։


Մովսեսը և Ահարոնը նրա քահանաների մեջ, և Սամուելը՝ նրա անունը կանչողների մեջ, կանչեցին Տիրոջը, և նա լսեց նրանց։


Տերն ասաց Մովսեսին. «Այդ քո ասած բանն էլ կանեմ, որովհետև իմ առջև շնորհ գտար, և ես քեզ ճանաչում եմ քո անունով»։


Եվ Տերը ետ կանգնեց այն չարիքից, որ ասել էր, թե պիտի աներ իր ժողովրդին։


Եվ ասաց, որ պիտի սատկեցնի նրանց, բայց նրա ընտրյալ Մովսեսը կանգնեց նրա առջև՝ ետ դարձնելու նրա բարկությունը, որ չսատկեցնի։


Քորեբում էլ բարկացրիք Տիրոջը, և Տերը բարկացավ, որ կորստյան մատնի ձեզ։


Եվ տեսիլքն այնպես ահավոր էր, որ Մովսեսն ասում էր. «Զարհուրում եմ և դողում» (Բ Օր. 9.19)։


Տերն ասաց. «Ահա ես ուխտ եմ դնում. քո ամբողջ ժողովրդի առաջ ես այնպիսի սքանչելիքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն եղել։ Ամբողջ ժողովուրդը, որոնց մեջ դու կաս, պիտի տեսնի Տիրոջ գործը. որովհետև հիանալի է այն բանը, որ քեզանով պիտի կատարեմ։


Տերը խիստ բարկացել էր Ահարոնի վրա, որպեսզի կորստյան մատներ նրան։ Բայց ես Ահարոնի համար էլ աղաչեցի։


Այնժամ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա կփակի երկինքը, որպեսզի անձրև չլինի, ու երկիրն իր բերքը չտա. և շուտով կկորչեք այդ լավ երկրից, որ Տերը տալիս է ձեզ։


Աստված լսեց և բարկացավ և շատ անարգեց Իսրայելին։


Ժողովուրդն աղաղակ բարձրացրեց Մովսեսի առաջ։ Մովսեսն աղոթեց Տիրոջը, և կրակը դադարեց։


Հորթ շինեցին Քորեբում և երկրպագեցին ձուլածո պատկերին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ