ՍԱՂՄՈՍՆԵՐ 136 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՇնորհակալության աղոթք 1 Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև բարի է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 2 Գոհացե՛ք աստվածների Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 3 Գոհացե՛ք տերերի Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 4 Նա է միայն մեծամեծ հրաշքներ է գործում, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 5 Երկինքն արարեց իմաստությամբ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 6 Երկիրը տարածեց ջրերի վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 7 Մեծամեծ լուսատուներ արարեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը. 8 Արեգակը, որ իշխում է ցերեկվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը, 9 Լուսինն ու աստղերը, որոնք իշխում են գիշերվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 10 Եգիպտոսին զարկեց նրա առաջնեկներով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 11 Եվ Իսրայելը հանեց նրանց միջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը, 12 Հզոր ձեռքով և երկար մեկնած բազկով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 13 Կարմիր ծովը երկու բաժին արեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը. 14 Իսրայելն անցկացրեց նրա միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 15 Փարավոնին և նրա զորքը թափեց Կարմիր ծովի մեջ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 16 Իր ժողովրդին տարավ անապատի միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 17 Մեծամեծ թագավորների զարկեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 18 Հզոր թագավորների սպանեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը. 19 Ամորհացիների Սեհոն թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը, 20 Եվ Բասանի Ովգ թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 21 Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը, 22 Ժառանգություն՝ իր Իսրայել ծառայի համար, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 23 Մեր խոնարհության մեջ հիշեց մեզ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 24 Մեզ փրկեց մեր թշնամիներից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 25 Հաց է տալիս ամեն մի մարմնի, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ 26 Գոհացե՛ք երկնքի Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia