ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր Աստծու օրենքն իր սրտում է. նրա քայլերը չեն տատանվելու։ |
Ես արդարություն եմ քարոզում մեծ ժողովրդի մեջ. ահա չեմ արգելում իմ շրթունքներին, Տե՛ր. դու գիտես այդ։
Նա ինձ սովորեցնում և ասում էր. «Թող քո սիրտը փարվի իմ խոսքերին, պահի՛ր իմ պատվերները և կապրես։
Լսե՛ք ինձ, ո՛վ արդարություն ճանաչողներ, և դու, ո՛վ ժողովուրդ, որ իմ օրենքն ունես քո սրտում. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից և մի՛ զարհուրեք նրանց անարգանքներից,
«Այլ սա է այն ուխտը, որ այն օրերից հետո պիտի կապեմ Իսրայելի տան հետ»,- ասում է Տերը։ «Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն. ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն։
Քո թիերը Բասանի կաղնիներից շինեցին. քո տախտակամածները փղոսկրով դրվագազարդեցին, Կիպրոսի ծովեզրի տոսախով շինեցին։
Որովհետև սա է այն ուխտը, որ այս օրերից հետո պիտի կնքեմ Իսրայելի տան հետ,- ասում է Տերը.- ես իմ օրենքները նրանց մտքի մեջ կդնեմ, նրանց սրտերի վրա կգրեմ դրանք ու նրանց կլինեմ Աստված, նրանք էլ ինձ ժողովուրդ կլինեն։