Նրա բարկությունը պատառոտում է և իմ դեմ թշնամանում. նա ինձ վրա իր ատամներն է կրճտացնում, իմ թշնամին աչքերն է իմ դեմ սրել։
ՀՈԲ 6:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Ամենակարողի նետերն իմ մեջ են. նրանց թույնն իմ հոգին ծծում է. Աստծու արհավիրքները շարվել են իմ դեմ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ նետերն իմ մարմնի մեջ են, Նրա զայրույթը արյունս է ծծում. բերանս բացելիս կտտում են ինձ։ |
Նրա բարկությունը պատառոտում է և իմ դեմ թշնամանում. նա ինձ վրա իր ատամներն է կրճտացնում, իմ թշնամին աչքերն է իմ դեմ սրել։
Նրա գնդերը միասին եկել են, իրենց ճանապարհներն իմ դեմ դրել ու իմ վրանի շուրջը բանակ են դրել։
Արհավիրքներն ինձ վրա են դարձել, քամու պես իմ պատիվն են հալածում. իմ ազատությունն ամպի պես անցել է։
Չնայած ես արդար եմ, ինձ ստախոս են համարում։ Իմ վերքն անբուժելի է, թեև ես հանցանք չունեմ”։
Մեղանչել եմ. ո՛վ մարդկանց Դիտող, ինչո՞ւ ես ինձ քեզ համար նշանակետ դարձրել, որ ինքս ինձ վրա բեռ եմ դարձել։
Շո՛ւտ արա, լսի՛ր ինձ, Տե՛ր. հոգիս մաշվում է, երեսդ մի՛ ծածկիր ինձնից, որ չնմանվեմ գերեզման իջնողներին։
Իմ մարմնում առողջություն չկա քո բարկության պատճառով. իմ ոսկորներում խաղաղություն չկա իմ մեղքի պատճառով։
Քո նետերը սրված են. ազգերն ընկնում են քո ոտքերի տակ. քո նետերը մտնում են թագավորի թշնամիների սիրտը։
Մարդու հոգին հիվանդության պահին նեցուկ է լինում նրան, բայց կոտրված հոգին ո՞վ կարող է մխիթարել։
Ամեն անգամ, որ անցնի, պիտի քշի տանի ձեզ, որովհետև այն անցնելու է ամեն առավոտ, ցերեկ ու գիշեր։ Եվ պատգամը հասկանալը պարզապես սոսկալի է լինելու,
Թշնամու պես իր աղեղը լարեց, իր աջով պատրաստ՝ հակառակորդի նման, և կոտորեց աչքին հաճելի բոլոր բաները, իր բարկությունը Սիոնի դուստրերի վրա թափեց կրակի պես։
Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 22.1)։
Արդ Տիրոջ երկյուղն իմանալով՝ մարդկանց համոզում ենք, բայց Աստծու առաջ հայտնի ենք, և ես հույս ունեմ, որ ձեր խղճմտանքի մեջ էլ հայտնի ենք։
Ես իմ նետերն արյամբ կարբեցնեմ, Իմ սուրը միս կուտի, Սպանվածների ու գերիների արյամբ, Թշնամիների իշխանների գլխից”։
Եվ նա ասաց նրանց. «Ինձ Նոեմի մի՛ կոչեք. ինձ Մարա՛ կոչեք, որովհետև Ամենակարողը դառնությամբ լցրեց ինձ։