Փառքս ինձնից վերացրել է, թագս գլխիցս վերցրել։
Մերկացրել է ինձ բոլոր փառքերից, հանել իմ գլխից պսակը նաև։
Նա խորհրդականներին կողոպտված է ման ածում, իսկ դատավորներին՝ հիմարացած։
Նա քահանաներին կողոպտված է ման ածում և զորավորներին կործանում է։
Ես իմ մորթի վրա քուրձ կարեցի և իմ եղջյուրը հողի մեջ մտցրի։
«Բայց հիմա ինձ ծաղրում են տարիքով ինձանից փոքրերը, որոնց հայրերին իմ հոտերի շների հետ էլ չէի ուզենա դնել։
Արհամարհեցիր քո ծառայի ուխտը, պղծեցիր նրա պսակը՝ գցելով գետնին։
Քանդեցիր նրա բոլոր պարիսպները, նրա ամուր տեղերը ավերակ դարձրիր։
Հանգցրիր նրա փառավորությունը և նրա աթոռը գետնին գցեցիր։
Որովհետև հարստությունը հավիտենական չէ, և ոչ էլ թագն է սերնդեսերունդ տևում։
Դուք պիտի կոչվեք Տիրոջ քահանաներ, ձեզ պիտի ասեն. «Մեր Աստծու սպասավորներ»։ Դուք պիտի ուտեք ազգերի հարստությունը և պիտի պարծենաք նրանց փառքով։
Վայր ընկավ մեր գլխի թագը. վա՜յ մեզ, որովհետև մեղանչել ենք։
Ծնունդից, արգանդից, հղիությունից Եփրեմի փառքը թռչունի պես պիտի թռչի։