9 Մերկացրել է ինձ բոլոր փառքերից, հանել իմ գլխից պսակը նաև։
9 Փառքս ինձնից վերացրել է, թագս գլխիցս վերցրել։
Պսակը վայր ընկավ մեր գլուխներից. վա՜յ մեզ, վա՜յ մեզ, քանզի մենք մեղք գործեցինք։
Եփրեմը թռավ թռչնի պես, և նրանց փառքը՝ ծնունդներից, երկունքներից և հղիություններից։
Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչվեք, մեր Աստծու պաշտոնյաներ պիտի անվանվեք, ազգերի հարստությունը պիտի ուտեք և նրանց մեծությամբ պիտի փառավորվեք։
«Ես, որ գրգանքով ամոքում էի, արդ հետին մարդիկ քամահրում են ինձ։ Խրատում են ինձ բոլորը մեկտեղ, որոնց հայրերին նախատում էի, որոնց հավասար չէի համարի շներին իմ հովվական։
Գերի է քշում խորհրդականներին, հիմարացնում է երկրի դատավորներին,
Գերության է ուղարկում քահանաներին ու կործանում է երկրի հզորներին։
և քուրձ են կարել իմ մորթի վրա։ Հանգել է գետնին իմ զորությունը.
քանզի մարդու ուժը, զորությունն ու իշխանությունը հավերժ չեն և չեն տրվում նրան սերնդեսերունդ։