40 Քանդեցիր նրա բոլոր պարիսպները, նրա ամուր տեղերը ավերակ դարձրիր։
Ինչո՞ւ հիմա քանդեցիր նրա ցանկապատը, որ ճանապարհով բոլոր անցնողները կողոպտեն այն։
Տերն առանց գթալու խորտակեց Հակոբի բոլոր բնակարանները, իր բարկության մեջ քանդեց Հուդայի դստեր ամրոցները, գետնով տվեց. անպատվեց թագավորությունն ու իշխանավորներին։
Տերը թշնամու պես եղավ, կործանեց Իսրայելին, կործանեց նրա բոլոր պալատները, քանդեց նրա ամրոցները և Հուդայի դստեր մեջ բազմացրեց ողբն ու սուգը։
չէ՞ որ դու նրան, նրա տունը, նրա բոլոր կալվածները ցանկապատել ես, նրա ձեռքի գործն օրհնել. նրա հոտերը տարածվել են երկրով մեկ։
Այդ ժամանակներում ապահովություն չկար դուրս եկողի և ներս մտնողի համար, որովհետև երկրի բոլոր բնակիչների մեջ շատ խռովություն կար։
Փառքս ինձնից վերացրել է, թագս գլխիցս վերցրել։
Եվ քեզ վրա պիտի թափեմ իմ ցասումը, իմ բարկության կրակը պիտի փչեմ քեզ վրա և քեզ վայրենի մարդկանց ձեռքը պիտի մատնեմ. ոչնչացնելու վարպետ են։