ԱՌԱԿՆԵՐ 1:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես էլ կծիծաղեմ ձեր թշվառության վրա և կծաղրեմ, երբ ձեր սարսափը գա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ պատճառով պիտի խնդամ ձեր կորստյամբ, և հրճվեմ, երբ ձեզ պատի տագնապը. |
Հետևաբար հանկարծ կգա նրա դժբախտությունը, նա ակնթարթորեն պիտի կոտրվի և բուժում չպիտի գտնի։
Եվ ինչպես որ Տերն ուրախացավ՝ ձեզ բարություն անելով և ձեզ բազմացնելով, այնպես էլ Տերը կուրախանա՝ ձեզ կորստյան մատնելով ու բնաջինջ անելով, և դուք կվերանաք այն երկրի երեսից, ուր այժմ գնում եք՝ այն ժառանգելու։