Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 2:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Բայց երկնքում բնակվողը ծիծաղելու է նրանց վրա, Տերն արհամարհելու է նրանց։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 2:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։


Բայց դու, Տե՛ր, պիտի ծիծաղես նրանց վրա և պիտի ծաղրես այդ բոլոր հեթանոսներին։


Նա է, որ բազմած է երկրի կամարից վերև, և դրա բնակիչները նման են մորեխների. նա է, որ տարածում է երկինքը վարագույրի պես և այն բացել է վրանի նման՝ այնտեղ բնակվելու համար։


Ես էլ կծիծաղեմ ձեր թշվառության վրա և կծաղրեմ, երբ ձեր սարսափը գա։


Տերն իր սուրբ տաճարում է, Տիրոջ գահը երկնքում է, նրա աչքերը տեսնում են, նրա հայացքը քննում է մարդկանց որդիներին։


Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։


Բայց մեր Աստվածը երկնքում է. ամենը, ինչ որ նա կամենում է, անում է։


Այնտեղ, ուր վախ չկա, սարսում են վախից, որովհետև Աստված ցրում է քեզ շրջապատողների ոսկորները. դու ամոթահար ես անում նրանց, որովհետև Աստված մերժում է նրանց։


Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ գահն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Որտե՞ղ է այն տունը, որ կառուցում եք ինձ համար, և ո՞րն է իմ հանգստյան վայրը։


Նրան, որ հավիտյան նստում է երկինքների երկնքի վրա. ահա իր զորավոր ձայնով նա պիտի ձայն տա։


Այն խոսքը, որ Տերն ասել է նրա մասին, այս է. «Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս աղջիկը. Քո ետևից գլուխը շարժեց Երուսաղեմի աղջիկը։


Ո՛վ իմ զորություն, ես քեզ եմ նայում, որովհետև Աստված է իմ ապավենը։


Դեպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ո՛վ երկնքում բնակվող։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ