Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍՈՓՈՆԻԱ 2:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քանի որ Գազան կհափշտակվի, և Ասկաղոնը կավերվի, Ազովտոսը միջօրեին կկործանվի, և Ակկարոնն արմատախիլ կարվի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որովհետև Գազան պիտի լքվի, Ասկաղոնը՝ ավերակ, Ազովտոսին կեսօրին աքսորելու են, և Ակկարոնը արմատախիլ պիտի արվի։

Տես գլուխը



ՍՈՓՈՆԻԱ 2:4
9 Խաչաձեւ Հղումներ  

Որչա՜փ մեծ են քո գործերը, Տե՜ր, Եվ չափազանց խոր են քո խորհուրդները։


«Մի՛ ուրախացեք, ո՛վ այլազգիներ բոլոր, ձեզ հարվածողների լուծը խորտակվեց, որովհետև օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից՝ թևավոր օձեր։


Նրա չարիքները ծովի ավազից ավելի բազմացան իմ շուրջը։ Ե՛վ նրանց վրա, և՛ իրենց մոր վրա շարժեցի երիտասարդներին։ Միջօրեին նրանց շուրջը թշնամություն գցեցի. հանկարծակի դող ու տագնապ եկավ։


նրա ամբողջ խառնակված զորքին, նաև կղզու բոլոր թագավորներին և այլազգիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին ու Գազային, Ակկարոնին ու Ազովտոսի մնացորդներին,


Պատերազմի՛ պատրաստվեք նրա դեմ, եկեք նրա դեմ ելնենք կեսօրին. վա՜յ մեզ, որովհետև ցերեկն անցավ, և մեզ վրա հասան երեկոյի ստվերները։