Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 6:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Պատերազմի՛ պատրաստվեք նրա դեմ, եկեք նրա դեմ ելնենք կեսօրին. վա՜յ մեզ, որովհետև ցերեկն անցավ, և մեզ վրա հասան երեկոյի ստվերները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Պատերա՛զմ պատրաստեք նրա դեմ, վե՛ր կացեք, կեսօրին բարձրանանք։ Վա՜յ մեզ, որովհետև օրն ավարտվում է, և երեկոյան ստվերները երկարում են։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 6:4
14 Խաչաձեւ Հղումներ  

Ինչպես որ ծառան է վախենում տիրոջից ու պահվում ստվերում, կամ ինչպես վարձկանն է սպասում իր վարձին,


վերադարձի՛ր, եղբորորդի՛ իմ, նմանվի՛ր այծյամի կամ եղնիկների ձագերի՝ խնկաբեր լեռների վրա։


Նրա չարիքները ծովի ավազից ավելի բազմացան իմ շուրջը։ Ե՛վ նրանց վրա, և՛ իրենց մոր վրա շարժեցի երիտասարդներին։ Միջօրեին նրանց շուրջը թշնամություն գցեցի. հանկարծակի դող ու տագնապ եկավ։


Յոթ զավակ ունեցողը տկարացավ, նրա հոգին նվաղեց. միջօրեին նրա արևը մայր մտավ. ամոթն ու նախատինքն են պատել նրան։ Նրանց մնացորդներին իրենց թշնամիների առջև սրի պիտի մատնեմ»,- ասում է Տերը։


Բարձրացե՛ք քաղաքի աշտարակների վրա և կործանե՛ք, բայց իսպառ մի՛ ավերեք. թողե՛ք մնան նրա հիմքերը, որովհետև դրանք Տիրոջն են։


աղեղնավորներ ու նիզակակիրներ, հանդուգն ու անողորմ մի ազգ։ Նրա ձայնը նման է ալեկոծ ծովի ձայնի։ Կառքերով ու երիվարներով ճակատամարտ պիտի տա, ինչպես կրակ՝ կազմ ու պատրաստ պիտի պատերազմի քո դեմ, ո՛վ Սիոնի դուստր»։


Հնձի ժամանակն անցավ, ամառն անցավ, բայց մենք չփրկվեցինք։


Աբդիուի տեսիլքը, որ Տերը հայտնեց Եդովմի մասին. «Տերը պատգամաբեր ուղարկեց ազգերին, և լսեցինք նրա պատգամը. “Ելնենք պատերազմելու Եդովմի դեմ”»։


Այսպես է ասում Տերն այն մարգարեների համար, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք կծոտում են իրենց ատամներով և խաղաղություն են քարոզում նրան, սակայն ոչինչ չդրվեց նրանց բերանը, և պատերազմ հարուցեցին նրանց դեմ։


Քանի որ Գազան կհափշտակվի, և Ասկաղոնը կավերվի, Ազովտոսը միջօրեին կկործանվի, և Ակկարոնն արմատախիլ կարվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ