Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 14:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 «Մի՛ ուրախացեք, ո՛վ այլազգիներ բոլոր, ձեզ հարվածողների լուծը խորտակվեց, որովհետև օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից՝ թևավոր օձեր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 «Մի՛ ուրախացիր ամենևին, ո՛վ փղշտացիների երկիր, որ քեզ հարվածող իշխանական ցուպը կոտրվեց, որովհետև օձի արմատից քարբ է դուրս գալու, իսկ սրա ծնունդն էլ թռչող օձ է լինելու։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 14:29
27 Խաչաձեւ Հղումներ  

Տեսիլք անապատում նեղության և տառապանքի մեջ գտնվող չորքոտանիների մասին։ Առյուծն ու առյուծի կորյունը և իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը էշերին բարձած և իրենց հարստությունը ուղտերի վրա դրած, գնում են մի ազգի մոտ, որից իրենց օգուտ ու օժանդակություն չի լինելու, այլ ամոթ ու նախատինք։


Մատաղ մանուկն իր ձեռքը պիտի մտցնի իժերի բույնը և իժերի ձագերի բույնը,


Նա ելավ ու պատերազմեց այլազգիների դեմ, քանդեց Գեթի պարիսպը, Հաբիսի պարիսպը, Ազովտի պարիսպը և Ազովտում ու այլազգիների այլ տարածքներում քաղաքներ կառուցեց։


Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որոնցով մեղանչեցիր իմ դեմ, որովհետև այն ժամանակ քեզնից կպոկեմ քո ամբարտավանության չարությունը, և այլևս չես շարունակի մեծաբանել իմ սուրբ լեռան վրա։


Մի՛ չարախնդա ինձ վրա, ո՛վ իմ թշնամի. եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։


Պետք չէ տեսնեիր քո եղբոր անկումն օտարների օրը, պետք չէ ոտնահարեիր Հուդայի որդիներին նրանց կորստյան օրերին և պետք չէ մեծաբանեիր նեղության օրը։


Մի՛ խնդա, Իսրայե՛լ, և մի՛ ուրախացիր երկրի ժողովուրդների նման, որովհետև պոռնկանալով հեռացար քո Աստծուց. կաշառք սիրեցիր ցորենի բոլոր կալերի համար։


և ավերակ ես լինելու, ո՛վ Սեիր լեռ, և ամբողջ Եդովմն էլ բնաջնջվելու է։ Եվ կիմանաս, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված”»։


«Մարդո՛ւ որդի, այն բանի համար, որ Տյուրոսը չարախնդաց Երուսաղեմի վրա ու ասաց. “Վա՜շ-վա՜շ, քանի որ ջախջախվեց, կորստյան մատնվեց Երուսաղեմը, ազգերը դեպի ինձ են դառնալու, որովհետև այն, ինչ շեն էր, ավերվեց”,-


Եթե թշնամիդ ցած գլորվի, մի՛ տրորիր, երբ նա սայթաքի, մի՛ ուրախացիր,


Այլազգիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրային ու հարավային քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այելոնը, Գադերովթը, Սոկքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամեզերն ու նրա գյուղերը և բնակվել այնտեղ։


այլազգիներին քշեց մինչև Գազա և նրա սահմանները, պահապանների աշտարակներից մինչև պարսպապատ քաղաքները։


Եգիպտոսի դիմացի անշեն վայրից մինչև Ակկարոնի սահմանները աջ կողմում. քանանացիներին են պատկանում փղշտացիների հինգ թագավորությունները՝ գազացիներինը, ազովտացիներինը, ասկաղովնացիներինը, գեթացիներինը, ակկարոնացիներինը, ինչպես նաև խևացիներինը


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Դու մի օ՛ձ պատրաստիր և այն դի՛ր ձողի վրա։ Երբ օձը մարդ խայթի, և օձից խայթվողը նայի դրան, կփրկվի»։


Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Հակոբի տնից, որովհետև նրանց երկիրը, ինչպես այլազգիներինը, առաջվա պես լցվեց կախարդներով, և նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։


Այլազգիների նավերը պիտի չվեն, միանգամից ավարի պիտի ենթարկեն ծովակողմը, թե՛ արևելցիներին և թե՛ եդովմացիներին. իրենց ձեռքը պիտի բարձրացնեն նախ Մովաբի վրա, և ամենից առաջ ամովնացիներն են հնազանդվելու։


Ողբացե՛ք, քաղաքների՛ դարպասներ, ձա՛յն բարձրացրեք, տագնապա՛ծ քաղաքներ և բոլո՛ր այլազգիներ, ծուխ ելավ հյուսիսից, և այլևս ոչ ոք չի լինի։


Տիրոջ խոսքն այլազգիների մասին՝ ուղղված Երեմիա մարգարեին, երբ փարավոնը դեռ չէր ավերել Գազան։


Տերն ինչ խոսել էր՝ արեց, կատարեց իր ասածները, ինչ պատվիրել էր հին օրերում. քանդեց ու չխնայեց, քո թշնամիներին քեզ վրա ծիծաղել տվեց և բարձրացրեց քեզ նեղողների եղջյուրը։


Փղշտացիների դեմ։ «Այդ մասին Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ այլազգիները ոխ պահեցին, զայրույթով ու չարախնդությամբ վրեժխնդրություն գրգռեցին՝ իսպառ ոչնչացնելու,-


Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան, նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը։


Այսպես է ասում Տերը. «Գազայի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ գերեվարեցին Սողոմոնի գերիներին՝ արգելափակելով Եդովմում»։


Կբնաջնջեմ բնակիչներին Ազովտից, և կվերացվի ցեղն Ասկաղոնից, իմ ձեռքը կտարածեմ Ակկարոնի դեմ, և կկորչեն այլազգիների մնացորդները»,- ասում է Տեր Տերը։


Քանի որ Գազան կհափշտակվի, և Ասկաղոնը կավերվի, Ազովտոսը միջօրեին կկործանվի, և Ակկարոնն արմատախիլ կարվի։


Վա՜յ ձեզ, որ բնակվում եք ծովի եզերքում, կրետացի բնակիչնե՛ր, Տիրոջ պատգամը ձեր դեմ է. Քանա՛ն, այլազգիների երկի՛ր, կվերացնեմ ձեզ բնակավայրից,


Ասկաղոնը կտեսնի և կվախենա, Գազան սաստիկ կմորմոքի, նաև Ակկարոնը, քանի որ ամաչեց իր հանցանքների համար։ Գազայից կվերանա թագավորը, և Ակկարոնը չի բնակեցվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ