Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 99:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քաղցր է Տերը, Հավիտյան է նրա ողորմությունը, Նրա ճշմարտությունը՝ սերնդեսերունդ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բարձրացրե՛ք մեր Տեր Աստծուն և երկրպագությո՛ւն արեք նրա ոտքերի պատվանդանի առջև. նա սուրբ է։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 99:5
15 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը կանգնեց հավաքվածների մեջ և ասաց. «Լսե՛ք ինձ, իմ եղբայրնե՛ր և իմ ժողովո՛ւրդ։ Սրտումս նպատակ էի դրել Տիրոջ Ուխտի տապանակի համար հանգստի տուն կառուցել և մեր Տիրոջ ոտքերի համար՝ կանգնելու տեղ։ Պատրաստել էի նաև շինության համար անհրաժեշտ նյութերը՝ մեծ քանակությամբ ոսկի, արծաթ, պղինձ, արույր, երկաթ և փայտ։


Բարու փոխարեն ինձ չարը հատուցեցին, Սիրուս փոխարեն՝ ատելություն։


Ձանձրանալուց հոգիս տքնեց. Հաստատի՛ր ինձ քո խոսքով։


Բազում եզներ շրջապատեցին ինձ, Եվ գեր ցուլերը, պաշարելով ինձ,


Հանի՛ր սուրդ ընդդեմ ինձ հալածողների, Վանի՛ր նրանց և ասա՛ ինձ. «Քո փրկությունը ես եմ»։


Ճանաչե՛ք, որ Տերը մեր Աստվածն է։ Նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք. Մենք նրա ժողովուրդը Եվ նրա արոտի ոչխարներն ենք։


Տերն իմ օգնականն է և հովանավորը, որ եղավ իմ փրկությունը։ Նա է իմ Աստվածը, նրան եմ փառաբանելու։ Իմ հոր Աստվածն է, նրան եմ մեծարելու։


Եվ այն օրը պիտի ասես. «Օրհներգե՛ք Տիրոջը, հնչեցրե՛ք նրա անունը, նրա փառքը տարածե՛ք ազգերի մեջ, հիշե՛ք, որ բարձր է նրա անունը։


Տե՛ր, Աստվա՛ծ իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի բաներ կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ։ Այո՛, Տե՛ր,


Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ աթոռն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար,- ասում է Տերը,- և կամ իմ հանգստյան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։


Նրա ժողովուրդը կախված կմնա իր բնակավայրից, և Աստված նրա իշխանավորների վրա կբարկանա և չի բարձրացնի նրանց։


«Խոսի՛ր Իսրայելի բոլոր որդիների հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։