ՍԱՂՄՈՍՆԵՐ 99 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստված՝ Գերագույն Թագավորը 1 Տերն է թագավորը. ժողովուրդները թող շփոթվեն. նա նստում է քերովբեների վրա, երկիրը թող սասանվի։ 2 Տերը մեծ է Սիոնում, և նա բարձր է բոլոր ժողովուրդների վրա։ 3 Թող օրհնեն քո մեծ և ահավոր անունը. նա սուրբ է։ 4 Եվ թագավորի զորությունը իրավունք է սիրում. դու հաստատեցիր ուղիղ կարգը. դու իրավունք և արդարություն արեցիր Հակոբի մեջ։ 5 Բարձրացրե՛ք մեր Տեր Աստծուն և երկրպագությո՛ւն արեք նրա ոտքերի պատվանդանի առջև. նա սուրբ է։ 6 Մովսեսը և Ահարոնը նրա քահանաների մեջ, և Սամուելը՝ նրա անունը կանչողների մեջ, կանչեցին Տիրոջը, և նա լսեց նրանց։ 7 Ամպի սյունի միջից նա խոսում էր նրանց հետ. նրանք պահում էին նրա վկայությունները և օրենքը, որ տվեց իրենց։ 8 Ո՜վ Տեր՝ մեր Աստված. դու, որ լսում էիր նրանց, դու, որ նեղող Աստված էիր նրանց համար, թեպետ նրանց գործերի համար վրեժխնդիր եղար։ 9 Բարձրացրե՛ք մեր Տեր Աստծուն և երկրպագությո՛ւն արեք նրա սուրբ լեռան վրա, որովհետև սուրբ է մեր Տեր Աստվածը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia