Դավիթն ասաց ղևտացիների իշխաններին. «Կարգե՛ք ձեր եղբայրներից՝ սաղմոսներ երգելու նվագարաններով, քնարներով, սրինգներով ու ծնծղաներով, որ ուրախության ձայներ առաքեն դեպի վեր»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 98:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, Երկրպագե՛ք նրա ոտքի պատվանդանին, Որովհետև սուրբ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սաղմո՛ս ասացեք Տիրոջը քնարով, քնարով և սաղմոսների ձայնով։ |
Դավիթն ասաց ղևտացիների իշխաններին. «Կարգե՛ք ձեր եղբայրներից՝ սաղմոսներ երգելու նվագարաններով, քնարներով, սրինգներով ու ծնծղաներով, որ ուրախության ձայներ առաքեն դեպի վեր»։
Ամբողջ Իսրայելը Տիրոջ Ուխտի տապանակը տարավ տոնական աղաղակներով, շեփորով ու ծնծղաներով, քնարներ ու տավիղներ նվագելով։
Ղևտացիներին տեղավորեցին Տիրոջ տանը ծնծղաներով, տավիղներով ու քնարներով, ինչպես պատվիրել էին Դավիթ արքան, թագավորի տեսանող Գադն ու Նաթան մարգարեն, քանի որ այդ հրամանը Տերն էր տվել իր մարգարեների միջոցով։
Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները. նրա բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու, արևմտյան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախություն ու ցնծություն են նրա մեջ տեղ գտնելու, փառաբանություն ու օրհնության ձայն։
Երբ վերցրեց գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ, և յուրաքանչյուրն ուներ քնար և խնկով լի ոսկե խնկաման, որ սրբերի աղոթքներն են։