ՍԱՂՄՈՍՆԵՐ 98 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստված՝ աշխարհի Տիրակալը 1 Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, որովհետև նա հրաշքներ արեց. իր աջ ձեռքը և իր սուրբ բազուկը փրկություն տվեցին իրեն։ 2 Տերը ճանաչել տվեց իր փրկությունը և ազգերի աչքի առջև հայտնեց իր արդարությունը։ 3 Նա հիշեց իր ողորմությունը և իր ճշմարտությունը Իսրայելի տան համար. երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու փրկությունը։ 4 Ցնծացե՛ք Տիրոջ առջև, ո՛վ ամբողջ երկիր. օրհնեցե՛ք ու երգեցե՛ք և սաղմո՛ս ասացեք։ 5 Սաղմո՛ս ասացեք Տիրոջը քնարով, քնարով և սաղմոսների ձայնով։ 6 Փողերով և շեփորի ձայնով ցնծացե՛ք Տեր թագավորի առջև։ 7 Թող գոռան ծովը և նրա լիությունը, աշխարհը և նրա մեջ բնակվողները։ 8 Գետերը թող ծափ տան, սարերը ցնծան միասին 9 Տիրոջ առջև, որը գալիս է դատելու երկիրը. նա պիտի աշխարհը դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ ուղղամտությամբ։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia