Օրհնեցե՛ք Տիրոջը և օրհնեցե՛ք նրա անունը, Օրըստօրե ավետարանե՛ք նրա փրկությունը,
Գոհությամբ նրա առջև գանք, երգերով ուրախության աղաղակ բարձրացնենք նրան։
Սաղմոս պիտի երգեմ և իմաստուն լինեմ Անբիծ ճանապարհին, մինչև գա ինձ մոտ, Որովհետև իմ տան մեջ ես ընթացա սրտիս անբծությամբ։
Թյուր սիրտ ունեցողն ինձ չմերձեցավ, Անիրավն ինձնից հեռացավ, բայց կարևորություն չտվեցի։
Ո՞վ պիտի պատմի Տիրոջ զորությունները, Լսելի դարձնի նրա ողջ օրհնությունները։
Երբ փայլատակեց նա նրանց առջև, Ամպերը կարկուտ և հրեղեն կայծակներ արձակեցին։
Ելի՛ր, Տե՛ր, բարկությամբ քո Եվ բարձրացի՛ր՝ վերացնելու իմ թշնամիներին։ Արթնացի՛ր, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Հանուն քո պատվիրած հրամանների։
Մինչև ե՞րբ պիտի դատեք անիրավությամբ Եվ մեղավորների կողմը բռնեք։
Եվ թագավորի պատիվն իրավունք է սիրում։ Դո՛ւ պատրաստեցիր ուղղությունը. Իրավունքն ու արդարությունը դո՛ւ տվեցիր Հակոբին։
Ինչո՞վ շտապեմ Տիրոջ մոտ. կապավինեմ իմ բարձրյալ Աստծուն. թե՞ շտապեմ նրա մոտ ողջակեզներով և տարեկան հորթերով։
միմյանց հետ խոսելով սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով և ձեր սրտերում երգելով և սաղմոս ասելով Տիրոջը։
Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է, թող աղոթի. բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի.