Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 90:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դու չես վախենա գիշերվա երկյուղից Եվ ոչ էլ ցերեկվա թռչող նետից,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դու նրանց հեղեղի պես քշում ես, և նրանք վերանում են. խոտի պես են, որ կանաչում է առավոտյան։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 90:5
16 Խաչաձեւ Հղումներ  

Երազի պես է թռչելու և չի գտնվելու. գիշերային տեսիլքի պես է թռչելու նա։


ովքեր տարաժամ հափշտակվեցին։ Նրանց հիմքերը հորդաբուխ գետ են։


և առավոտից մինչև երեկո չեն դիմանա։ Քանի որ իրենք իրենց չէին կարող օգնել, կորան։


Կգտնվի՞ հետքը նավերի ճանապարհի, կամ թռչող՝ կեր փնտրող արծվի։


Նայի՛ր քո Ուխտին, որովհետև խավար տները Երկրի վրա լցվեցին անիրավությամբ։


Զրկվեցի իմ ազգատոհմից, թողեցի իմ մնացած կյանքը, որը ելավ ու հեռացավ ինձնից, ինչպես նա, որ քանդում է կանգուն տաղավարը։ Իմ հոգին ինձնից ահա ուր որ է պիտի անջատվի, ինչպես ջուլհակի ոստայնը, որ մոտ է կտրվելու։


Այն օրը ես հանձնվեցի մինչև առավոտ. ասես առյուծը ջարդել էր իմ բոլոր ոսկորները. ցերեկից գիշեր հանձնված մնացի։


Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Գոչի՛ր, ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։


Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում է, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափվում,


քանզի «ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը՝ խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկը՝ թափվում,