Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 40:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում է, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափվում,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, երբ Տիրոջ շունչը փչում է դրանց վրա. իրապես ժողովուրդը նման է խոտի։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 40:7
15 Խաչաձեւ Հղումներ  

Ով որպես ծաղիկ էր ծաղկել, թափվեց ու ընկավ, փախավ իբրև ստվեր. հաստատ չի մնա։


Կորչելու են Տիրոջ հրամանով, Նրա բարկության շնչից՝ ոչնչանալու։


լախտը՝ եղեգի։ Ծիծաղում է նա հրալից շարժման վրա։


Նա, որ քո կյանքը փրկում է ապականությունից, Քեզ ողորմությամբ և գթությամբ պսակում,


Գինին ուրախացնում է մարդու սիրտը, Յուղը՝ զվարթացնում երեսը, Իսկ հացն ամրացնում է մարդու սիրտը։


Թող հագենան Տիրոջ ծառերը Եվ Լիբանանի մայրիները, որ դու տնկեցիր.


Դու չես վախենա գիշերվա երկյուղից Եվ ոչ էլ ցերեկվա թռչող նետից,


Խավարում շրջող իրից Եվ դևի կեսօրվա գայթակղությունից։


Այլ պիտի պաշտպանի տնանկին, և պիտի հանդիմանի երկրի խոնարհներին. իր բերանի խոսքով հարվածի երկրին և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։


նաև բոլոր բերդաքաղաքների բնակիչներին։ Ձեռքից բաց թողեցի, և նրանք չորացան, դարձան տանիքի վրա խանձված խոտի պես, չորացած սեզի պես։


որպեսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, և նրանց արմատը հողի մեջ չհաստատվի։ Նա կփչի նրանց վրա, և կչորանան, ու փոթորիկը կքշի դրանք՝ իբրև խռիվ։


«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։


Շատին սպասեցիք, և քիչը եղավ, դուք ներս՝ տներ կրեցիք, իսկ ես դուրս փչեցի այն»։ Դրա համար այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քանի որ իմ տունն ավերակ է, և դուք շտապում եք յուրաքանչյուրն իր տունը,


իսկ հարուստը՝ իր խոնարհության մեջ, քանի որ խոտածաղկի պես պիտի անցնի։


Քանզի խորշակով հանդերձ ծագեց արևը և չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկավ, ու նրա վայելուչ տեսքը կորավ. այդպես էլ հարուստը պիտի թառամի՝ իր հարստությամբ հանդերձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ