ՍԱՂՄՈՍՆԵՐ 90:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջը կասի. «Ինձ ընդունողն ես, Իմ ապավե՛ն Աստված, և ես նրան կհուսամ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ դեռ սարերը չէին ծնվել, և չէիր ստեղծել երկիրն ու աշխարհը, հավիտենությունից մինչև հավիտենություն դու ես Աստվածը։ |
Նա ասաց. «Վաղը»։ Եվ սա ասաց. «Թող ասածիդ պես լինի, որ իմանաս, թե Տիրոջից՝ մեր Աստծուց բացի այլ աստված չկա։
Այսպես է ասում Աստված՝ Իսրայելի թագավորը և նրա փրկիչ Զորությունների Տերը. «Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստված չկա։
Դարձե՛ք ինձ մոտ, և կփրկվեք, դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստվածը. ուրիշը չկա։
Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։
Ի սկզբանե մի՞թե դու չես Տերը՝ մեր Աստվածը. չենք մեռնի. Տե՛ր, նրան դրեցիր դատաստանի և ստեղծեցիր ինձ՝ հանդիմանելու նրա խաղը։
«Ես եմ Այբը ու ես եմ Քեն»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։