ՍԱՂՄՈՍՆԵՐ 85:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ունկնդրի՛ր աղոթքներս, Տե՛ր, և նայի՛ր խնդրանքներիս ձայնին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՞թե չպիտի ետ դառնաս, որ մեզ կենդանացնես, և քո ժողովուրդն ուրախ լինի քեզնով։ |
Եվ չպիտի լինեն իրենց հայրերի նման՝ Չար և դառնացող ազգ, մի ազգ, որ չուղղեց սիրտն իր Եվ իր հոգին չհիմնեց Աստծու վրա։
Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
“Մի՞թե Տերը հավիտյան բարկացած պիտի մնա և բարկությունն ընդմիշտ պիտի պահի՞”.- ահա այսպես ասացիր դու, գործեցիր այդ բոլոր չարիքները և զորացար»։
ձայնն ուրախության և ձայնը ցնծության, ձայնը փեսայի և ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհությո՛ւն մատուցեք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, և հավիտենական է նրա ողորմությունը”։ Օրհնության նվերներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանի որ այդ երկրի գերյալներին առաջվա վիճակին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։
«Տե՛ր, քո լուրը լսեցի և վախեցա, Տե՛ր, նայեցի քո գործերին և զարհուրեցի։ Կճանաչվես երկու գազանների մեջ. երբ տարիները մոտենան՝ կհայտնվես, երբ ժամանակը հասնի՝ կերևաս, երբ իմ անձը խռովվի՝ բարկության մեջ ողորմություն կհիշես։