Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 84:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դպրապետին։ Սաղմոս Կորխի որդիների Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչքա՜ն սիրելի են քո բնակարանները, ո՛վ Զորությունների Տեր։ |
Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
և ասաց. «Դու ես միակ Տերը, դու ստեղծեցիր երկինքն ու երկինքների երկինքը՝ իր ողջ կարգով, երկիրը՝ իր ողջ կարգով, և ամեն ինչ որ նրանում է, ծովը և ամեն ինչ որ նրա մեջ է, դու կենդանություն ես տալիս բոլորին, և քեզ երկրպագում են երկնքի զորքերն ու քեզ փառավորում երկինքների երկինքը,
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Ո՜վ Տեր, Դեպի քեզ բարձրացրի իմ աչքերը, Որ երկնքում ես բնակվում։
Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի, Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց, Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի. Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։
Սաղմոս Դավթի Դատի՛ր ինձ, Աստվա՛ծ, Եվ իմ դատաստանի մեջ ինձ արդարացրո՛ւ։ Փրկի՛ր ինձ նենգավոր և մեղավոր մարդուց Եվ անսուրբ ազգից։
Քո ձեռքը վերացրեց հեթանոսներին Եվ նրանց փոխարեն հաստատեց մեր հայրերին։ Չարչարեցիր ժողովուրդներին և դուրս հանեցիր նրանց.