Իսրայելի Աստվածն ասաց, ինձ հետ խոսեց Իսրայելի պահապանը. ես այլաբանությամբ ասացի մարդկանց. “Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ և Աստծու երկյուղին,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 72:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գալով ինձ՝ մի փոքր ևս, և իմ ոտքերը կսասանվեին, Եվս մի քիչ, և քայլերս պիտի մոլորվեին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա արդարությամբ պիտի դատի քո ժողովրդին, և քո խեղճերին՝ իրավունքով։ |
Իսրայելի Աստվածն ասաց, ինձ հետ խոսեց Իսրայելի պահապանը. ես այլաբանությամբ ասացի մարդկանց. “Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ և Աստծու երկյուղին,
Օրհնյա՜լ լինի Տերը՝ քո Աստվածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայելի աթոռը։ Տերն Իսրայելը հավիտյան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքա դարձրել նրա վրա, որ արդարամտությամբ դատաստան անես նրանց ատյաններում»։
Եվ ամբողջ Իսրայելը, լսելով արքայի վճռած դատաստանը, երկնչեց արքայից, քանզի տեսավ, որ նրա մեջ դատաստան վարելու Աստծու իմաստնությունը կար։
Իմ Սողոմոն որդուն բարի սի՛րտ տուր, որ պահի քո պատվիրանները, քո վկայություններն ու քո օրենքները և ավարտին հասցնի քո տան կառուցումը»։
Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն, արդարությունն անդորրություն պիտի հաստատի, հույս ունեցողները հավիտյան պիտի մնան։
Այն օրերում և այն ժամանակ Դավթի համար մի արդար շառավիղ պիտի ծնեմ, որն իրավունք ու արդարություն պիտի պաշտպանի երկրի վրա։
“Կորածին փնտրելու եմ, մոլորվածին՝ հետ դարձնելու, վիրավորվածին՝ փաթաթելու, հյուծվածին՝ զորացնելու. գերին ու հզորին՝ պահելու։ Բոլորին արածեցնելու եմ արդարությամբ”։
Տեսա երկինքը բացված. և ահա մի սպիտակ ձի, որի հեծյալը կոչվում է Հավատարիմ և Ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։