Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 29:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Աղքատներին ճշմարտությամբ դատող թագավորի աթոռը միշտ հաստատուն պիտի մնա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Աղքատներին ճշմարտությամբ դատող թագավորի աթոռը մշտապես հաստատուն կմնա։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 29:14
18 Խաչաձեւ Հղումներ  

Ով չարիք է գործում, գարշելի է թագավորի համար, քանզի նրա իշխանության աթոռը հաստատուն է արդարությամբ։


Այլ պիտի պաշտպանի տնանկին, և պիտի հանդիմանի երկրի խոնարհներին. իր բերանի խոսքով հարվածի երկրին և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։


Արդար թագավորը զորացնում է իր երկիրը, իսկ անօրենը կործանում է այն։


Ողորմությունն ու ճշմարտությունը պահպանում են թագավորին, և արդարությամբ շրջապատում նրա գահը։


Մտքից զուրկ թագավորը մեծ կեղեքող է, իսկ անիրավություն ատողը երկարակյաց կլինի։


Ամբարիշտներին կորցրո՛ւ թագավորի երեսից, և նրա աթոռը կհաստատվի արդարությամբ։


Երբ դեռ լեռները չէին հաստատվել, Երբ դեռ երկիրն ու ողջ տիեզերքը չէին ստեղծվել, Հավիտենից մինչև հավիտյան դու ես։


տնանկի իրավունքը չպահեցին և աղքատին չարդարացրին։ «Իսկ դա հենց ինձ չճանաչել չի՞ նշանակում»,- ասում է Տերը։


և չարությամբ զանց առան իմ խոսքերը. արդար դատաստան չարեցին, որբի իրավունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին։


Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեք, փրկեք զրկվածի՛ն, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ