ՍԱՂՄՈՍՆԵՐ 63:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դպրապետին։ Սաղմոս Դավթի Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։ |
Տերն իմ օգնականն է և հովանավորը, որ եղավ իմ փրկությունը։ Նա է իմ Աստվածը, նրան եմ փառաբանելու։ Իմ հոր Աստվածն է, նրան եմ մեծարելու։
Ժողովուրդը ծարավեց, տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից կոտորվե՞նք մենք և մեր որդիներն ու հոտերը»։
Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով. եթե գտնեք իմ եղբորորդուն, պատմե՛ք նրան, որ ես լի եմ նրա խանդակաթ սիրով։
Եվ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, պիտի թաքնվի, ինչպես հորդառատ ջրերից։ Իսկ Սիոնը նմանվելու է մի փառավոր գետի, որ հորդել է տոչորված երկրում։
Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածվեն, և տոչորված երկրում աղբյուրի ջրեր պիտի բխեն։ Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռվողեն, հոտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու և ճահճուտներ։
Այլ գետեր կբխեցնեմ լեռների վրա և դաշտերի մեջ՝ աղբյուրներ, անապատը կվերածեմ ջրերի լճակների և տոչորված երկիրը՝ վտակների։
«Այն ժամանակ,- ասում է Տերը,- ես Իսրայելի ազգի համար Աստված կլինեմ, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ»։
այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը,- իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։
Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։
«Երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում և չի գտնում։
Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։
Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։
Մեծ տոնի վերջին օրը Հիսուսը կանգնած էր, աղաղակում էր և ասում. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։
Գադ մարգարեն Դավթին ասաց. «Մի՛ մնա քարանձավում, այլ վեր կաց գնա՛ Հուդայի երկիրը»։ Դավիթը գնաց և հաստատվեց Սարիթ քաղաքում։