Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Գադ մարգարեն Դավթին ասաց. «Մի՛ մնա քարանձավում, այլ վեր կաց գնա՛ Հուդայի երկիրը»։ Դավիթը գնաց և հաստատվեց Սարիթ քաղաքում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ Գադ մարգարեն Դավթին ասաց. «Մի՛ նստիր բերդում, դո՛ւրս եկ, գնա՛ Հուդայի երկիրը»։ Եվ Դավիթը գնաց ու մտավ Հարեթի անտառը։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:5
8 Խաչաձեւ Հղումներ  

Ղևտացիներին տեղավորեցին Տիրոջ տանը ծնծղաներով, տավիղներով ու քնարներով, ինչպես պատվիրել էին Դավիթ արքան, թագավորի տեսանող Գադն ու Նաթան մարգարեն, քանի որ այդ հրամանը Տերն էր տվել իր մարգարեների միջոցով։


Դավիթ արքայի մնացած գործերը՝ առաջիններն ու վերջինները, նկարագրված են Սամուել տեսանողի գրքում, Նաթան մարգարեի գրքում և Գադ տեսանողի գրքում,


Տերը, խոսելով Դավթի տեսանող Գադի հետ, ասաց.


Երբ Դավիթն առավոտյան զարթնեց, Տերը Դավթին ուղղված խոսք ասաց տեսանող մարգարե Գադի միջոցով։ Տերն ասաց.


Նա աղաչեց Մովաբի արքային, և նրանք նրա մոտ բնակվեցին այնքան ժամանակ, քանի դեռ Դավիթը քարանձավում էր։


Դավիթն այն ժամանակ ամրոցում էր։ Իսկ այլազգիների բանակատեղին Բեթղեհեմում էր։


Դպրապետին։ Սաղմոս Դավթի


Դավիթն այդ ժամանակ ամրոցում էր, իսկ այլազգիների զորքը՝ Բեթղեհեմում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ