Աբրահամն աղոթեց առ Աստված, և Աստված բուժեց Աբիմելեքին և նրա կնոջն ու նրա աղախիններին, որոնք սկսեցին ծննդաբերել։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տե՛ր, երբ սրտմտես, ինձ մի՛ հանդիմանիր, Եվ երբ բարկանաս, ինձ մի՛ պատժիր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև տկար եմ ես. բժշկի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև ցնցվում եմ մինչև ոսկորներս։ |
Աբրահամն աղոթեց առ Աստված, և Աստված բուժեց Աբիմելեքին և նրա կնոջն ու նրա աղախիններին, որոնք սկսեցին ծննդաբերել։
Որովհետև նա ցավ է պատճառում, բայց հետո նորից ամոքում է, հարվածում է, ապա նրա ձեռքը բժշկում է։
Բազում են մեղավորների տանջանքները, Բայց Տիրոջը հուսացողներին Տիրոջ ողորմությունը կպարուրի։
Ասացի, թե պիտի պահեմ իմ ճանապարհները, Որպեսզի չմեղանչեմ լեզվով. Բերանս զսպեցի, Երբ մեղավորն ինձ հակառակվեց։
Իրապես, մարդ շրջում է ստվերի նման, Սակայն իզո՜ւր է խռովվում. Գանձ է դիզում՝ չիմանալով՝ ո՛ւմ համար։
Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, և ես բուժված կլինեմ, փրկի՛ր ինձ, Տե՛ր, և ես փրկված կլինեմ, քանզի դու ես իմ պարծանքը։
Իրենց նեղության ժամանակ կշտապեն ինձ մոտ ու կասեն. «Դառնանք ու գնանք Տիրոջ՝ մեր Աստծու մոտ. որովհետև նա է մեզ հարվածել, ինքն էլ կբժշկի, վիրավորել է և կվիրակապի մեզ։
Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։
Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։