ՍԱՂՄՈՍՆԵՐ 59:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞վ ինձ կտանի բերդաքաղաք, Կամ ո՞վ ինձ կառաջնորդի մինչև Եդովմ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ սպանիր նրանց, որ իմ ժողովուրդը չմոռանա. ցիր ու ցա՛ն արա նրանց քո զորությամբ և ցա՛ծ գցիր նրանց, ո՜վ Տեր՝ մեր վահանը։ |
Մի՞թե չեն իմանում անօրենություն գործողները, Որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես Եվ չեն աղոթում Աստծուն։
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։
Լսեցինք, թե ի՛նչ պիտի խոսի Տերը՝ Աստված. Խաղաղություն պիտի խոսի իր ժողովրդին, Իր սրբերին և նրանց, ովքեր նրան են դարձել սրտերով։
Նրանք, որ կենդանի են, գիտեն, թե մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ էլ չգիտեն, և այլևս վարձ չկա նրանց համար, որովհետև մոռացվել է նրանց հիշատակը,
Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրն ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։
Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող փախչեն լեռները, և նրանք, որ Երուսաղեմի մեջ են, թող խույս տան, իսկ նրանք, որ գավառներում են, թող քաղաք չմտնեն,
Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։
«Նայի՛ր ինքդ քեզ և չափազանց զգո՛ւյշ եղիր. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կյանքի բոլոր օրերում քո սրտից թող դուրս չգան դրանք։ Կպատմես քո որդիներին ու որդիների որդիներին,
Այն օրերին մարդիկ մահը պիտի փնտրեն, բայց չպիտի գտնեն, պիտի ուզենան մեռնել, բայց մահը պիտի փախչի նրանցից։
Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա սա այն օրն է, որի համար Տերը քեզ ասել է. “Քո թշնամիներին քո ձեռքը պիտի մատնեմ”։ Նրա հետ վարվի՛ր այնպես, ինչպես հաճելի է քո աչքին»։ Դավիթը ելավ ու Սավուղի թիկնոցի մի ծայրը զգուշությամբ կտրեց։