27 Խռովվեցին, սասանվեցին, ինչպես հարբածներ, Եվ նրանց ողջ իմաստությունը վերացավ։
27 Եվ նրանց սերունդը գցի հեթանոսների մեջ ու ցրի նրանց երկրներում։
Լսի՛ր, դո՛ւստր, տե՛ս, խոնարհեցրո՛ւ քո ականջը. Մոռացի՛ր քո ժողովրդին և քո հոր տունը,
Մեր կենդանության ժամանակ իսկ նվաղեցին մեր աչքերը իզուր օգնություն սպասելուց, որովհետև զուր տեղը մենք նրանց հսկիչ էինք կարգել սնոտի բաների վրա։
Եվ ես այդ անապատում ձեռքս նրանց վրա բարձրացրի՝ ազգերի մեջ նրանց ցրիվ տալու և երկրներով մեկ ցիրուցան անելու համար,
Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրն ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։
Զվարճաբանության, առակի և ծաղրուծանակի նյութ կդառնաս բոլոր այն ազգերի մեջ, որոնց կհանձնի քեզ Տերը։