ՍԱՂՄՈՍՆԵՐ 59:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովաբը՝ հույսիս ավազանը, Եդովմի վրա պիտի ուղղեմ իմ քայլերը. Այլազգիները ինձ հնազանդվեցին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ ողորմության Աստվածը կդիմավորի ինձ. Աստված ինձ ուրախությամբ նայել կտա իմ թշնամիների վրա։ |
Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ Տունդ կմտնեմ, Կերկրպագեմ քո երկյուղով Քո սուրբ տաճարում։
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, ողորմի՛ր ինձ, Որովհետև քեզ հուսացի։ Քո թևերի հովանուն պիտի հուսամ, Մինչև անօրենությունն անցնի։
Աստվա՛ծ զորությունների, դեպի մե՛զ վերադարձիր, Ցո՛ւյց տուր մեզ երեսդ, և մենք կփրկվենք։ Հանգիստ
Մեղավորները՝ խոտի պես բուսնելով, Եվ անօրենություն գործողները՝ ծաղկելով, Կկործանվեն հավիտյանս հավիտենից,
Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխոսած՝ պիտի ասեմ. “ի՞նչ եք ուզում”։
Իսկ ես քո հետևից գալով չհոգնեցի և մարդու օրվան չցանկացա։ Դու ինքդ իսկ գիտես, որ ինչ իմ շուրթերից ելնում է, այդ լինում է քո ներկայությամբ։
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության,
Բայց սա ասում ենք Տիրոջ խոսքի հիման վրա. մեզնից նրանք, ովքեր կենդանի կմնան Տիրոջ գալստյան ժամանակ, չպիտի առաջ անցնեն ննջեցյալներից,
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը։ Միայն Տերը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կգա, ու ինքը կմեռնի, կա՛մ թե պատերազմի մեջ կմտնի ու կսպանվի։