Կայենը մերձեցավ իր կնոջը. նա հղիացավ ու ծնեց Ենովքին։ Քաղաք կառուցեց և այն կոչեց իր որդու անվամբ՝ Ենովք։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 49:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ճանաչում եմ երկնքի բոլոր թռչուններին, Եվ դաշտի վայրի գեղեցկությունն ինձ մոտ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց միտքն այս է, թե իրենց տունը հավիտյան է, իրենց բնակությունը՝ սերնդից սերունդ. իրենց երկրներն էլ կկոչվեն իրենց անուններով։ |
Կայենը մերձեցավ իր կնոջը. նա հղիացավ ու ծնեց Ենովքին։ Քաղաք կառուցեց և այն կոչեց իր որդու անվամբ՝ Ենովք։
Աբեսաղոմը կենդանի եղած ժամանակ իր համար կոթող էր կանգնեցրել։ Նա կոթող էր կանգնեցրել նաև Հաբինում՝ Թագավորների հովտում։ Նա ասում էր, թե ինքը որդի չունի, որ պահի իր հիշատակը։ Եվ նա կոթողը կոչել էր իր անվամբ, ու այն մինչև օրս կոչվում է Աբեսաղոմի ձեռակերտ։
Տե՜ր, առաջնորդի՛ր ինձ քո արդարությամբ, Որպեսզի իմ թշնամիները զղջան, Ուղի՛ղ արա իմ ճանապարհները քո առաջ։
Իմաստունի աչքերն իր գլխի մեջ են, իսկ անմիտը գնում է խավարի միջով։ Բայց ես հասկացա, որ նրանց բոլորին էլ նույն վախճանն է սպասում։
որովհետև մարդ կա, որի վաստակն իմաստությամբ, գիտությամբ և արիությամբ է լինում, մարդ էլ կա, որ դրանից բոլորովին անմասն է. մի՞թե այդ վաստակը նրան բաժին չի ընկնելու։ Սակայն սա ևս ունայնություն է և մեծ չարիք։
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն օրը սրտիդ մեջ խորհուրդներ են առաջանալու, չար մտածումներ ես ունենալու
Տերը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի և պնակի արտաքինն եք մաքրում, իսկ դուք ներքուստ հափշտակող եք և լի չարությամբ։
Դու քո այդ չարության համար ապաշխարի՛ր և աղաչի՛ր Տիրոջը, թերևս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներվեն,
Մանասեի որդի Հայիրը վերցրեց Արգոբի ողջ շրջանը մինչև Գարգասիի ու Օմաքատիի սահմանները։ Բասանը կոչեց իր անունով՝ Ավովթ Հայիր, և մինչև այսօր էլ այդպես է կոչվում։
Սամուելն առավոտ կանուխ գնաց՝ հանդիպելու Իսրայելին։ Սամուելին հայտնեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմելոս, իր համար հուշարձան կանգնեցրել և մարտակառքերը հետ դարձնելով՝ իջել է Գաղգաղա»։