Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 3:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Մանասեի որդի Հայիրը վերցրեց Արգոբի ողջ շրջանը մինչև Գարգասիի ու Օմաքատիի սահմանները։ Բասանը կոչեց իր անունով՝ Ավովթ Հայիր, և մինչև այսօր էլ այդպես է կոչվում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Մանասեի որդի Հայիրն առավ Արգոբի ամբողջ գավառը մինչև գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը և դրանք իր անունով կոչեց Բասան-Հավոթ-Հայիր, մինչև այսօր էլ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 3:14
14 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ Մանասեի որդի Հայիրը գրավեց նրանց ավանները, որոնք կոչեց «Հայիրի ավաններ»։


Աբեսաղոմը փախավ ու գնաց Գեսուրի արքա Եմիուդի որդի Թոլմելեմի մոտ, Մաքուլի երկիրը։ Դավիթն ամբողջ ժամանակ սուգ էր անում իր որդու համար,


Երբ ամովնացիները տեսան, որ ատելի են դարձել Դավթին և Իսրայելի ժողովրդին, մարդ ուղարկեցին և Ռոբի ու Սուբայի ասորիներից վարձեցին քսան հազար հետևակ, Մաաքայի արքայից հազար ու Իստովբի արքայից տասներկու հազար զինվոր։


երկրորդը կարմեղացի Աբիգեայից ծնված Դավիան էր, երրորդը Գեսուրի արքա Թողմիի դուստր Մաաքայից ծնված Աբեսաղոմն էր,


Բայց իսրայելացիները չբնաջնջեցին գեսուրացիներին, մաքաթացիներին և քանանացիներին, և գեսուրացիների ու մաքաթացիների թագավորը բնակվում է Իսրայելում մինչև այսօր։


Այդ ժամանակ մենք նվաճեցինք նրա բոլոր քաղաքները։ Քաղաք չմնաց, որ նրանցից գրաված չլինեինք, վաթսուն քաղաք Արգոբի շրջանում, որ պատկանում էր Բասանի Օվգ թագավորին։


Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օվգի թագավորությունը, տվեցի Մանասեի ցեղի կեսին (Արգոբի ողջ շրջանը՝ Բասանը, ռափայինների երկիր էր համարվում)։


Ահերմոն լեռանը, Սեղքային և ամբողջ Բասանին մինչև Գեսուրի սահմանները, Մաքաթիին և Գաղաադի կեսին, մինչև Եսեբոնի Սեհովն թագավորի սահմանները։


Հովաբը ելավ գնաց Գեսուր և Աբեսաղոմին բերեց Երուսաղեմ։


Ճանաչում եմ երկնքի բոլոր թռչուններին, Եվ դաշտի վայրի գեղեցկությունն ինձ մոտ է։


Իրենց հետ եղած մարդկանցով Գոդողիայի մոտ՝ Մասեփա եկան Նաթանի որդի Իսմայելը, Կարեի որդիներ Հովնանն ու Հովնաթանը, Թանաթեմի որդի Սարեան, Նետոփատի որդի Ովփերի որդիներն ու Մաքաթիի որդի Հեզոնիան։


իսկ Հարիմի որդի Իրասը Դավթի քահանան էր։


ասիբացիներից Ամաքի որդի Աղիփաղեթ, գաղամովնացի Աքիտոփելի որդի Եղիաբ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ