Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 49:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Նրանց միտքն այս է, թե իրենց տունը հավիտյան է, իրենց բնակությունը՝ սերնդից սերունդ. իրենց երկրներն էլ կկոչվեն իրենց անուններով։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Ճանաչում եմ երկնքի բոլոր թռչուններին, Եվ դաշտի վայրի գեղեցկությունն ինձ մոտ է։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 49:11
13 Խաչաձեւ Հղումներ  

Կայենը պառկեց իր կնոջ հետ. նա հղիացավ և ծնեց Ենոքին։ Կայենը մի քաղաք կառուցեց և այդ քաղաքը կոչեց Ենոք՝ իր որդու անունով։


Նրանք անօրենություններ են խորհում և ասում. «Կատարեցինք, գտանք հնարը. տեսանք, որ մարդու ներսը և սիրտը խորն են»։


Որովհետև նրանց բերանում ճշմարտություն չկա. նրանց ներսը չարություն է, նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզվով նենգություն են անում։


Այսպես է ասում Տեր Աստված. «Եվ այն օրը պիտի լինի, երբ մտքումդ մտքեր պիտի առաջանան, և դու չար խորհուրդ պիտի խորհես


Նա ասում է իր սրտում. «Ես չեմ սասանվի սերնդից սերունդ, չար բան չի գա ինձ վրա»։


Աբիսողոմն իր կենդանության ժամանակ իր համար մի արձան էր կանգնեցրել թագավորի հովտում, որովհետև ասում էր, թե՝ «Որդի չունեմ, որ իմ անունը հիշի»։ Այդ հուշարձանը կոչել էր իր անունով, և դրան մինչև այսօր ասում են Աբիսողոմի կոթող։


Արդ քո այդ չարության համար ապաշխարի՛ր և աղաչի՛ր Տիրոջը. թերևս քո սրտի չար խորհուրդը ներվի քեզ,


Տերը նրան ասաց. «Հիմա դուք՝ փարիսեցիներդ, բաժակի ու ափսեի արտաքին կողմն եք մաքրում, բայց ձեր ներքինը լի է հափշտակությամբ և չարությամբ։


Սամուելն առավոտ կանուխ վեր կացավ, որ Սավուղին դիմավորի. և Սամուելին հաղորդեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմեղոս և ահա իր պատվին կոթող է կանգնեցրել, ապա այնտեղից վերադարձել ու իջել է Գաղգաղա»։


Մանասեի որդի Հայիրն առավ Արգոբի ամբողջ գավառը մինչև գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը և դրանք իր անունով կոչեց Բասան-Հավոթ-Հայիր, մինչև այսօր էլ։


Եվ հիմա ինչի՞ սպասեմ, ո՜վ Տեր, իմ հույսը քեզ վրա է։


Իմաստունի աչքերն իր գլխին են, իսկ անմիտը խավարի մեջ է քայլում։ Բայց ես հասկացա, որ նրանց բոլորի վախճանը մեկն է։


Որովհետև մարդ կա, որի աշխատանքն իմաստությամբ, գիտությամբ և հաջողությամբ է եղել, բայց այն իբրև բաժին տալու է դրա մեջ չաշխատած մարդուն։ Սա էլ է ունայնություն և մի մեծ չարիք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ