ՍԱՂՄՈՍՆԵՐ 49:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանզի իմն են անտառի բոլոր գազանները, Լեռների երեներն ու բոլոր անասունները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև տեսնում է, որ իմաստունները մեռնում են, ինչպես որ կորչում են հիմարներն ու անմիտները և իրենց հարստությունը թողնում են ուրիշներին։ |
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։
«Լավ է լռեմ, քանի որ բոլոր մարդկանցից ավելի անմիտ եմ, և իմ մեջ չկա՛ մարդկային իմաստություն։
Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնություն է, քամուն բռնելու նման։
Կաքավը ձայն տվեց, հավաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպես էլ նա, ով անարդար ճանապարհով հարստություն է դիզում, իր օրերի կեսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգա իր անմտությունը։
Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։