Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 49:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Որովհետև տեսնում է, որ իմաստունները մեռնում են, ինչպես որ կորչում են հիմարներն ու անմիտները և իրենց հարստությունը թողնում են ուրիշներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Քանզի իմն են անտառի բոլոր գազանները, Լեռների երեներն ու բոլոր անասունները։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 49:10
21 Խաչաձեւ Հղումներ  

Բայց Աստված նրան ասաց. "Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են. ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու"։


Իրապես ստվերի պես է ման գալիս մարդը. զուր տեղն է հոգս քաշում. հավաքում է և չգիտի, թե ով պիտի վերցնի այն։


Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, և դրանից հետո՝ դատաստանը,


Նրանք բոլորովին անխելք և անմիտ են, ունայնությունների ուսմունք. դա փայտ է։


Ես հիրավի բոլոր մարդկանցից ավելի անխելք եմ և մարդկային ըմբռնողություն չունեմ։


Իմացե՛ք, ո՛վ հիմարներ, որ ժողովրդի մեջ եք, և դուք, ո՛վ անմիտներ, ե՞րբ պիտի հասկանաք։


Այն ժամանակ ես հիմար էի և չիմացա. անասունի պես եղա քո առաջ։


Որովհետև նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան չի տանելու իր հետ. նրա փառքը չի գնալու նրա հետևից։


Անիրավությամբ հարստություն դիզողն իր չածածը թխսող կաքավի պես է. այն իր օրերի կեսին կլքի նրան, և իր վերջում հիմար կլինի։


Որովհետև այն մարդուն, որ հաճելի է Աստծու առաջ, նա իմաստություն, գիտություն և ուրախություն է տալիս, իսկ մեղավորին զբաղմունք է տալիս, որ նա հավաքի և կուտակի ու տա Աստծու առաջ հաճելի եղողին։ Սա էլ է ունայն և քամուն հետապնդում։


Խրատ սիրողը գիտություն է սիրում, իսկ հանդիմանությունն ատողը անխելք է։


Ցասման օրը հարստությունից օգուտ չկա, բայց արդարությունը կազատի մահից։


Քո ձեռքով, ո՜վ Տեր, փրկի՛ր մարդկանցից, այս աշխարհի մարդկանցից, որոնց բաժինն այս կյանքում է. նրանց փորը լցնում ես գանձերով, և նրանց որդիներն էլ են կշտացած և մնացածը թողնում են իրենց երեխաներին։


Ո՞ւր է քո առաջվա ողորմությունը, Տե՛ր. այն, որ քո ճշմարտությամբ երդվեցիր Դավթին։


Իմաստունների հարստությունն իրենց պսակն է, իսկ անմիտների հիմարությունը հիմարություն կմնա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ