22 Ելի՛ր և արա՛ դատաստանդ, Աստվա՛ծ. Հիշի՛ր անզգամի ամենօրյա նախատինքը։
22 Այն ժամանակ ես հիմար էի և չիմացա. անասունի պես եղա քո առաջ։
Ինչո՞ւ ենք մենք չորքոտանիների պես լռել քո առաջ,
Քանզի նա ասաց, և գոյացան, հրամայեց, և հաստատվեցին։
Քանզի իմն են անտառի բոլոր գազանները, Լեռների երեներն ու բոլոր անասունները։
Թող ցնծան և քեզնով ուրախանան բոլոր նրանք, Ովքեր փնտրում են քեզ, Տե՛ր։ Քո տված փրկությունը սիրողները Թող միշտ ասեն. «Աստված մեծ է»։
«Լավ է լռեմ, քանի որ բոլոր մարդկանցից ավելի անմիտ եմ, և իմ մեջ չկա՛ մարդկային իմաստություն։
Եվ սրտիս մեջ մարդու որդիների խոսքերի վերաբերյալ ասացի, որ Աստված պիտի դատի նրանց, որպեսզի ցույց տա, թե իրենք էլ ի վերջո անասուն են։
Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացավ»։