ՍԱՂՄՈՍՆԵՐ 48:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որպեսզի ապրեն մինչև վերջ Եվ երբեք իրենց գերեզմանը չտեսնեն։ Երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպես քո անունը, ո՜վ Աստված, այնպես էլ քո գովությունն է մինչև երկրի ծայրերը. արդարությամբ լի է քո աջը։ |
Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են, Ինչպես ընտիր ու փորձված արծաթ՝ Յոթնապատիկ սրբված և զտված հողից։
Խռովվեցին հեթանոսները, և թագավորությունները խոնարհվեցին. Բարձրյալը ձայնեց, և երկիրը դողաց։
Նրա դռներից մտե՛ք խոստովանությամբ, Նրա սրահները՝ օրհնությամբ։ Խոստովանե՛ք Տիրոջը Եվ օրհնե՛ք նրա անունը։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։
Թող անիծյալ լինի այն մարդը, որ կխաբի. նրա հոտի մեջ որձ կլինի, բայց արատավորը կմատուցի Տիրոջը. նրա ուխտն իր անձի վրա է։ Քանի որ ես հաղթող Թագավոր եմ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմ անունը նշանավոր է ազգերի մեջ»։
Եթե հանձն չառնեք կատարել այս գրքում գրված օրենքների բոլոր խոսքերը, չվախենաք Տիրոջ՝ ձեր Աստծու պատվական ու սքանչելի անունից,
Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն և կջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։
Տեսա երկինքը բացված. և ահա մի սպիտակ ձի, որի հեծյալը կոչվում է Հավատարիմ և Ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։
որովհետև ճշմարիտ ու արդար են դատաստանները նրա, քանի որ դատեց մեծ պոռնիկին, որն իր պոռնկության մեջ ապականեց երկիրը։ Եվ նրանից լուծեց արյան վրեժն իր ծառաների (Բ Օր. 32.43, Դ Թագ. 9.7)»։