ՍԱՂՄՈՍՆԵՐ 45:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված մեր ապավենն է և զորությունը Եվ օգնականը խիստ նեղությունների մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու գեղեցկագույնն ես մարդկանց որդիներից. քո շրթունքների վրա շնորհք է թափված. դրա համար էլ Աստված քեզ օրհնեց հավիտյան։ |
Տերը սիրում է մաքուր սիրտը. բոլոր անարատներն ընդունելի են նրան։ Թագավորը առաջնորդվում է շուրթերով,
Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին [𝕸 սիրելին]՝ տղաների մեջ։ Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի. և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։
Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։
Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն,
Քանի որ այն, ինչ որ բարի է, նրանն է, և այն, ինչ որ լավ է, նրանն է. ցորենը՝ երիտասարդներին, և անուշարար գինին՝ կույսերին։
և նրանց առջև պայծառակերպվեց։ Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։
Եվ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խոսքերի վրա ու ասում. «Սա Հովսեփի որդին չէ՞»։
Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
Սպասավորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այն մարդը»։
Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,