Օվսեեի թագավորության իններորդ տարում Ասորեստանի արքան գրավեց Սամարիան և Իսրայելին գերության տարավ Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում և Աբովրում, Գովզան գետի շրջակայքում ու Մարերի լեռներում։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 44:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսի՛ր, դո՛ւստր, տե՛ս, խոնարհեցրո՛ւ քո ականջը. Մոռացի՛ր քո ժողովրդին և քո հոր տունը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու արեցիր, որ մենք ոչխարի պես կերակուր դառնանք, և ցրեցիր մեզ հեթանոսների մեջ։ |
Օվսեեի թագավորության իններորդ տարում Ասորեստանի արքան գրավեց Սամարիան և Իսրայելին գերության տարավ Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում և Աբովրում, Գովզան գետի շրջակայքում ու Մարերի լեռներում։
Մերձավորներից նախատինք չի ստանում. Արհամարհված է չարագործը նրա առջև։ Նա փառավորում է Տիրոջից երկյուղ կրողներին, Երդվում է իր ընկերոջը և չի ստում։
Դու, ո՛վ Տեր, գիտես ինձ, տեսար ինձ և քո առաջ փորձեցիր իմ սիրտը. հավաքի՛ր նրանց իբրև մորթելու ոչխար և մաքրագործի՛ր նրանց սպանության օրվա համար։
«Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրը, ապահով կբնակեցնեմ նրանց,
Ինչպես որ հովիվն է իր հոտը փնտրում այն օրը, երբ մեգ ու մառախուղ է լինում իր ցրված հոտերի վրա, այնպես էլ ես եմ փնտրելու հոտերս, հավաքելու եմ նրանց այն բոլոր տեղերից, ուր ցրվել են մեգ ու մառախուղի օրը։
Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։
Ինչպես որ գրված է. «Քեզ համար ենք մեռնում ամեն օր. համարվեցինք ոչխար սպանդի համար» (Սաղ. 43(44).23)։
Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։
Տերը սաստիկ զայրացավ Իսրայելի վրա և նրան մատնեց ավարառուների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ պոռնկացել էին։