Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 12:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Դու, ո՛վ Տեր, գիտես ինձ, տեսար ինձ և քո առաջ փորձեցիր իմ սիրտը. հավաքի՛ր նրանց իբրև մորթելու ոչխար և մաքրագործի՛ր նրանց սպանության օրվա համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Բայց դու, ո՛վ Տեր, գիտես ինձ, դու ինձ տեսնում ես և քննում ես իմ միտքը քո հանդեպ։ Մորթվելու ոչխարների պես հանի՛ր նրանց և սպանվելու օրվա համար պատրաստի՛ր նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 12:3
23 Խաչաձեւ Հղումներ  

«Ո՜վ Տեր, հիշի՛ր, թե ես ինչպե՛ս եմ քո առջև ճշմարտությամբ ու հավատարիմ սրտով ընթացել, քո առջև բարին եմ կատարել»։ Եվ Եզեկիան դառնորեն արտասվեց։


Գիտեմ, Տե՜ր, որ դու ես քննում սրտերը և սիրում ես արդարությունը։ Մենք պարզ սրտով և հոժարությամբ ենք այս ամենն ընծայում, և ես տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ ու կամավոր կերպով քեզ ընծաներ մատուցեց։


քանի որ ինքը գիտի իմ ճանապարհը, քննել-կշռել է ոսկու պես։


«Լեզուներս երկարացնենք, մերն են մեր շրթունքները, Արդ, ո՞վ է մեր տերը»։


Տերն իմ հաստատիչն է, Իմ ապավենն ու իմ փրկիչը։ Աստված իմ օգնականն է, Եվ ես հույսս նրա վրա եմ դրել. Իմ ապավենն է, Իմ փրկության եղջյուրն ու ինձ ընդունողը։


Սաղմոս Դավթի, երբ դեռ օծված չէր Տերն իմ լույսն է և իմ կյանքը. ես ումի՞ց պիտի վախենամ։ Տերն իմ կյանքի ապավենն է. ես ումի՞ց պիտի դողամ։


Որովհետև Տերն է դատում իր ժողովրդին։ Ո՜վ Տեր, ինձ դատի՛ր ըստ իմ արդարության Եվ ըստ իմ մեջ եղած անբծության։


Դու գիտես, Տե՛ր, հիշի՛ր ինձ, Տե՛ր, այցելի՛ր ինձ, անարա՛տ արա ինձ իմ թշնամիներից. ինձ համար մի՛ ուշացիր, գիտցի՛ր, քեզ համար որքա՜ն նախատինք կրեցի


Իսկ ես քո հետևից գալով չհոգնեցի և մարդու օրվան չցանկացա։ Դու ինքդ իսկ գիտես, որ ինչ իմ շուրթերից ելնում է, այդ լինում է քո ներկայությամբ։


Իմ հալածիչնե՛րը թող ամոթահար լինեն, և ոչ թե ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, և ոչ թե ես զարհուրեմ. սև օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարվածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց։


Ո՛վ Զորությունների Տեր, որ արդար ես կշռում, քննում ես սրտերն ու երիկամները, այնպե՛ս արա, որ տեսնեմ քո վրեժխնդրությունը նրանցից. չէ՞ որ իմ աղերսանքը քեզ հայտնեցի։


Կորստյան մատնվեցին Մովաբը և նրա քաղաքները, նրա ընտիր-ընտիր երիտասարդները գնացին մեռնելու,- ասում է արքան, որի անունը Զորությունների Տեր է։


Չորացրե՛ք նրա բոլոր զավակներին. թող իջնեն սպանվելու համար. վա՜յ նրանց, որովհետև հասել է նրանց օրը, նրանցից վրեժխնդիր լինելու ժամը։


Վիրավորները պիտի թափվեն քաղդեացիների երկրում, իսկ նրա շուրջը՝ խոցվածները,


Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։


Երկրի վրա վայելեցիք ու զվարճացաք և ձեր սրտերը սնուցեցիք մորթվելու օրվա համար։


Բայց այս մարդիկ, անբան անասունների են նման և ի բնե բռնվելու ու սպանվելու համար են. իրենց չիմացած բաների դեմ են հայհոյում. և իրենց ապականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով՝


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ