Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին. Վատ օրերին Տերը կփրկի նրան։
Ինձ հանեց կորստի հորից՝ տղմոտ ցեխից, ոտքերս կանգնեցրեց վեմի վրա ու քայլվածքս հաստատուն դարձրեց։
Տե՛ր, ո՞վ է մարդը, որ հայտնվեցիր նրան, Կամ մարդու որդին, որ հաշվի ես առնում նրան։
Ես շրջապատվեցի մահվան երկունքով, Եվ անօրենության հեղեղներն ինձ վրդովեցրին,
Երկնքի մի ծագում է նրա ծագումը, Եվ մյուս ծագն է հասնում նրա անիվը, Եվ չկա մեկը, որ թաքնվի նրա տապից։
Նրանք չճանաչեցին Տիրոջ գործերը, Ոչ էլ նրա ձեռքի գործերին նայեցին։ Դու նրանց կկործանես, և այլևս ոտքի չեն կանգնի։
Նայի՛ր, որ ինձ օգնես, ո՜վ իմ փրկիչ, Տե՜ր։
Ա՛նձ իմ, միայն Աստծո՛ւն ապավինիր, Որովհետև նրանից է իմ փրկությունը։
Աստվա՛ծ, ինձ օգնելո՛ւ նայիր, Տե՛ր, փութա՛ ինձ փրկելու։
Եվ պիտի հավաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մեջ, պիտի արգելափակեն ամրոցների մեջ և շատ սերունդներ անց պիտի հիշեն նրանց։
Եվ դու քո ուխտի արյամբ արձակեցիր քո կալանավորներին անջրդի գբից։
և նրանց կնետեն կրակի հնոցի մեջ։ Այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։
ում Աստված հարություն տվեց՝ քանդելով մահվան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահն իշխեր նրա վրա։