Առան Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մելքիայի գուբը, որ գտնվում էր բանտի գավթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Գբի մեջ ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մեջ։
Ահավասիկ այն բոլոր կանայք, որոնք մնացել են քո՝ Հուդայի թագավորիդ տանը, պիտի տարվեն բաբելացիների արքայի իշխանների մոտ։ Նրանք պիտի ասեն. “Մարդիկ, որոնք քեզ հետ խաղաղության մեջ էին, քեզ խաբեցին և հաղթեցին, մոլորության մեջ գցեցին քո ոտքերը և երես դարձրին քեզնից։