ՍԱՂՄՈՍՆԵՐ 39:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ դու, Տե՜ր, քո գթությունն ինձնից հեռու մի՛ պահիր, Քո ողորմությունն ու ճշմարտությունը թող միշտ օգնեն ինձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տե՛ր, լսի՛ր իմ աղոթքը և ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաղակին. լուռ մի՛ մնա իմ արտասուքի դեմ, որովհետև ես պանդուխտ եմ քո առաջ և հյուր, ինչպես իմ բոլոր նախահայրերը։ |
Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ ապրած կյանքի տարիների թիվը հարյուր երեսուն է։ Քիչ ու դժվարին են եղել իմ կյանքի տարիները և չեն հասել իմ հայրերի ապրած կյանքի տարիներին»։
«Հե՛տ դարձիր և իմ ժողովրդի առաջնորդ Եզեկիային ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ քո նախնի Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքը և տեսա քո արտասուքը։ Ես ահա պիտի բժշկեմ քեզ, երրորդ օրը պիտի գաս Տիրոջ տունը,
Մենք պանդուխտ ենք քո առջև և օտարական, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի են նման, և մնայուն ոչ մի բան չունենք։
Հողը վերջնականապես չպետք է վաճառվի, քանզի հողն իմն է, իսկ դուք իմ առաջ պնդուխտ ու նժդեհ եք։
Արդ, միշտ վստահությամբ ենք լցված և գիտենք, որ որքան այս մարմնի մեջ ենք բնակվում, տարագիր ենք Տիրոջից
Հավատի՛ մեջ մեռան սրանք բոլորը և դեռևս խոստումները չստացած։ Բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին ու խոստովանեցին, որ իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա։
Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։
Եվ եթե Հայր եք կոչում առանց աչառության և յուրաքանչյուրին ըստ իր գործերի դատողին, ապա երկյուղո՛վ ապրեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակ։
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և նժդեհների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ,