Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Տերը, տեսնելով իմ տառապանքները, թերևս ինձ բարիք հատուցի այսօրվա նրա անեծքի փոխարեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Գուցե Տերը նայի իմ նեղությանը և Տերն ինձ բարիք հատուցի այսօր նրա անեծքի փոխարեն»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:12
22 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ նրանք, որ մի փոքր ժամանակով են, ըստ իրենց կամեցողության են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպեսզի հաղորդակից լինենք նրա սրբությանը։


որովհետև Եգիպտոսից դուրս գալուց հետո նրանք հաց ու ջուր չտվեցին ձեզ և որովհետև քո դեմ վարձեցին միջագետքցի Բեորի որդի Բաղաամին, որպեսզի անիծի քեզ։


Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն.


իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, երբ մեր Տերը՝ Հիսուսը, հայտնվի երկնքից իր զորության հրեշտակներով,


և ասաց. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի»։


Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։


Մի՞թե սա այնպես չպիտի վիրավորվի, ինչպես որ հարվածեց նրան, կամ այնպես չպիտի սպանվի, ինչպես որ սպանեց նրան։


Դավիթը և իր հետ եղած մարդիկ գնացին իրենց ճանապարհով, իսկ Սեմեին գնում էր լեռան կողքով՝ նրան մոտիկ, գնում էր ու անիծում, նրա կողմը քարեր նետում, նրա վրա հող շաղ տալիս։


Թերևս Տերը՝ քո Աստվածը, լսեց Ռափսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի արքան է ուղարկել, որպեսզի անարգի Կենդանի Աստծուն և խոսքերով հայհոյի։ Այդ բոլորը լսելով՝ Տերը՝ քո Աստվածը, կպատժի՞ նրան։ Դու աղոթի՛ր կենդանի մնացողներիս համար”»։


Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Որքա՜ն բարի և որքա՜ն վայելուչ է, Որ եղբայրները բնակվում են միասին։


Եթե այդ անես, նրա գլխին կրակի կայծեր կկուտակես, և Տերը քեզ բարություն կհատուցի։


Ինչպես թռչուններն ու ճնճղուկներն են թռչում, այնպես էլ ոչ մեկը զուր անեծքներ չի տալիս։


Սակայն Տերը՝ քո Աստվածը, չկամեցավ լսել Բաղաամին, և Տերը՝ քո Աստվածը, անեծքը վերածեց օրհնության, քանի որ Տերը՝ քո Աստվածը, սիրեց քեզ։


Ո՞վ գիտի, թերևս դառնա ու զղջա և իր հետևից թողնի օրհնություն, զոհաբերություններ ու պատարագներ Տիրոջը՝ մեր Աստծուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ