ՍԱՂՄՈՍՆԵՐ 28:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ջրերի վրա է Տիրոջ ձայնը. Փառքի Աստվածը որոտաց, Եվ Տերն ինքն է անսպառ ջրերի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ կորցրու ինձ ամբարիշտների հետ և անօրենություն գործողների հետ, որ խաղաղության մասին են խոսում իրենց ընկերների հետ, բայց չարություն կա նրանց սրտերում։ |
Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, դու, Տե՜ր, Ճանաչեցիր իմ շավիղները. Ճանապարհին, որով գնում էի, որոգայթ լարեցին։
Երեսդ մի՛ դարձրու ինձանից Եվ բարկությամբ մի՛ շրջվիր քո ծառայից։ Իմ օգնակա՛նը եղիր. մի՛ անարգիր ինձ Եվ մի՛ լքիր ինձ, Աստվա՛ծ, փրկի՛չ իմ։
Քանզի քո ողորմությունն ինձ համար ավելի լավ է, Քան իմ կյանքը, Եվ իմ շրթունքները պիտի գովեն քեզ։
Այսպես է ասում Տերն այն մարգարեների համար, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք կծոտում են իրենց ատամներով և խաղաղություն են քարոզում նրան, սակայն ոչինչ չդրվեց նրանց բերանը, և պատերազմ հարուցեցին նրանց դեմ։
Մովսեսը խոսեց ժողովրդի հետ՝ ասելով. «Հեռացե՛ք այդ խստասիրտ մարդկանց վրաններից, և մի՛ դիպչեք նրանց իրերին, որպեսզի նրանց մեղքի պատճառով դուք էլ չկորչեք»։
Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. “Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար,