«Ո՜վ Տեր, հիշի՛ր, թե ես ինչպե՛ս եմ քո առջև ճշմարտությամբ ու հավատարիմ սրտով ընթացել, քո առջև բարին եմ կատարել»։ Եվ Եզեկիան դառնորեն արտասվեց։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 26:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի երկնչի, Թե ճակատամարտ սկսվի իմ դեմ, Միևնույն է, Տե՜ր, ես քեզ պիտի հուսամ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև իմ աչքի առջև է քո ողորմությունը, և ես գնում եմ քո ճշմարտության մեջ։ |
«Ո՜վ Տեր, հիշի՛ր, թե ես ինչպե՛ս եմ քո առջև ճշմարտությամբ ու հավատարիմ սրտով ընթացել, քո առջև բարին եմ կատարել»։ Եվ Եզեկիան դառնորեն արտասվեց։
Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։
Եվ մենք ամենքս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում փառքից փառք, ինչպես Տիրոջ Հոգով։
Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։
Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։
Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։
Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներից ոմանց, ովքեր ընթանում են ճշմարտությամբ, ըստ այն պատվիրանի, որն ստացանք Հորից։
Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։