Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 24:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դպրապետին։ Սաղմոս Դավթի Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջն են երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները, |
Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,
Տե՜ր, մեր Աստվա՛ծ, այս ամենը, որ ես պատրաստել եմ քո սուրբ անվան տունը կառուցելու համար, քեզնից է գալիս, և ամեն ինչ քոնն է։
Ամասիան ասաց Աստծու մարդուն. «Հապա ի՞նչ անեմ այն հարյուր տաղանդը, որ տվել եմ Իսրայելի զորքի համար»։ Աստծու մարդն ասաց նրան. «Տերը քեզ դրանից ավելին կտա»։
կամ ո՞վ է, որ ինձ պիտի դիմադարձի ու դիմանա, երբ այն ամենը, ինչ որ կա երկնքի ներքո, իմն է։
Եվ ամպի սյունով խոսում էր նրանց հետ։ Պահում էին նրա վկայությունը Եվ հրամանները, որ տվեց նրանց։
Արդ, եթե ուշադիր լսեք իմ ասածը և պահեք իմ ուխտը, դուք բոլոր ազգերի մեջ կլինեք իմ սեփական ժողովուրդը, որովհետև իմն է ողջ երկիրը։
Եվ Մովսեսն ասաց նրան. «Երբ դուրս գամ քաղաքից, ձեռքս կմեկնեմ առ Աստված, և որոտը կդադարի, կարկուտ ու անձրև այլևս չեն տեղա, որպեսզի դու համոզվես, որ երկիրը Տիրոջն է։
«Կանգնի՛ր և կալսի՛ր նրանց, Սիոնի՛ դուստր, որովհետև քո եղջյուրները երկաթե կդարձնեմ, քո կճղակները՝ պղնձե, և կխորտակես բազում ժողովուրդների, դրանցով ազգեր կփշրես, նրանց առատությունը կմատուցես Տիրոջը և նրանց զորությունը՝ Ամենակալ Տիրոջը»։
Լեռները շարժվեցին նրանից, և բլուրները սասանվեցին, նրա առջև խախտվեց երկիրը, և նրա բոլոր բնակիչները։
Ահա Տիրոջը՝ քո Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, ինչպես նաև երկիրն ու նրանց մեջ գտնվող ամեն ինչ։