Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 19:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Արդ, եթե ուշադիր լսեք իմ ասածը և պահեք իմ ուխտը, դուք բոլոր ազգերի մեջ կլինեք իմ սեփական ժողովուրդը, որովհետև իմն է ողջ երկիրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Հիմա եթե իսկապես լսեք իմ ձայնը և պահեք իմ ուխտը, այն ժամանակ դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև իմն է ամբողջ երկիրը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 19:5
54 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև դուք Տիրոջ՝ ձեր Աստծու սուրբ ժողովուրդն եք։ Տերը՝ ձեր Աստվածը, երկրի վրա ապրող բոլոր ազգերից քեզ է ընտրել՝ լինելու իր սեփական ժողովուրդը»։


Որովհետև դու սուրբ ժողովուրդ ես և պատկանում ես Տիրոջը՝ քո Աստծուն, և Տերը՝ քո Աստվածը, քեզ ընտրեց՝ երկրի վրա ապրող մնացած բոլոր ազգերից՝ լինելու իր սեփական ժողովուրդը։


Տերը նույնպես, ինչպես որ խոստացել էր, այսօր քեզ ընտրեց՝ լինելու իր սեփական ժողովուրդը, պահելու նրա բոլոր պատվիրանները


«Եվ կլինեն ինձ համար,- ասում է Ամենակալ Տերը,- այն օրը, երբ ես փրկություն կբերեմ ու կփայփայեմ նրանց, ինչպես հայրն է փայփայում իրեն լավ ծառայած որդուն։


Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։


Միայնակ մեծամեծ սքանչելիքներ գործեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։


Իսկ ձեզ Աստված վերցրեց ու հանեց երկաթե հնոցից՝ Եգիպտոսից, որպեսզի լինեք իր սեփական ժողովուրդը, ինչ որ ե՛ք այսօր։


Եթե ուշադիր լսես իմ խոսքը և կատարես այն ամենը, ինչ ասել եմ քեզ, կլինեմ քո թշնամիների թշնամին և քո հակառակորդների հակառակորդը,


որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։


Ահա Տիրոջը՝ քո Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, ինչպես նաև երկիրն ու նրանց մեջ գտնվող ամեն ինչ։


Եվ Մովսեսն ասաց նրան. «Երբ դուրս գամ քաղաքից, ձեռքս կմեկնեմ առ Աստված, և որոտը կդադարի, կարկուտ ու անձրև այլևս չեն տեղա, որպեսզի դու համոզվես, որ երկիրը Տիրոջն է։


Դպրապետին։ Սաղմոս Դավթի


որովհետև «Երկիրն իր ամբողջությամբ Տիրոջն է պատկանում» (Սաղ. 23(24).1)։


Նրա բերանից վառված լապտերներ են դուրս ժայթքում, և հրեղեն շանթեր են արձակվում։


Տերը՝ մեր Աստվածը, ուխտ դրեց ձեզ հետ Քորեբում։


Հավատո՛վ Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց՝ գնալու այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց. և չգիտեր՝ ուր էր գնում։


Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։


Բայց դու, ո՛վ իմ ծառա Իսրայել, ո՛վ Հակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զավակ, որին սիրեցի,


Որոնց ձեռքերն անօրենության մեջ են, Եվ նրանց աջը լի է կաշառքով։


Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ավելի հաճելի են ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդությունն ավելի լավ է, քան ընտիր զոհը, և անսալն ավելի լավ է, քան խոյերի ճարպը։


Ժողովուրդը Հեսուին ասաց. «Տիրոջը՝ մեր Աստծուն պիտի պաշտենք և նրա ձայնին պիտի անսանք»։


Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, կճաշակեք երկրի բարիքները.


քանզի դու ես նրանց քեզ համար ժառանգորդ ընտրել բոլոր ազգերից, ինչպես ասել ես քո ծառա Մովսեսի միջոցով, երբ մեր հայրերին դուրս էիր բերում Եգիպտոսից, Տե՜ր, Տե՜ր»։


«Եթե անսաք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին, և կատարեք նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, ապա Տերը՝ ձեր Աստվածը, ձեզ երկրի բոլոր ազգերից ավելի բարձր կդասի։


Այսպես է ասում Տերը ներքինիներին. «Ովքեր կպահեն իմ պատվիրանները, կնախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, և իմ ուխտի մեջ կմնան,


Նա, վերցնելով Ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի։ Եվ ասացին. «Այն ամենը, ինչ ասել է Տերը, կկատարենք ու կլսենք»։


Բայց այս բանը պատվիրեցի նրանց՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին, և ես ձեզ համար Աստված կլինեմ, իսկ դուք ինձ համար կլինեք ժողովուրդ և կգնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատվիրեցի, որպեսզի լավ լինի ձեզ համար”։


Օրհնություն, եթե լսեք պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ,


Իսկ եթե մեկը ձեզ ասի՝ «Դա կուռքերին զոհ մատուցած միս է», մի՛ կերեք հանուն այդ մարդու, որ հայտնեց ձեզ, և խղճմտանքի պատճառով։


Ոչ մի սատկած անասունի միս չուտեք։ Այն կտաք ձեր քաղաքներում գտնվող պանդուխտին, որ ուտի, կամ էլ կվաճառեք օտար մարդու, որովհետև դու Տիրոջ՝ քո Աստծու սուրբ ժողովուրդն ես։ Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։


Սակայն այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը նա է, որ ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգության գավազանն Իսրայելն է, և նրա անունը Զորությունների Տեր է։


Իմ այգին իմ առաջ է. հազարներ՝ Սողոմոնին և երկու հարյուր՝ պահապաններին, որ պահում են պտուղը նրա։


բայց ոչ նման այն ուխտի, որ կնքեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնեցի՝ Եգիպտոսից դուրս հանելու համար։ Եվ որովհետև նրանք չմնացին իմ ուխտի մեջ, ես էլ անտարբեր եղա նրանց հանդեպ,- ասում է Ամենակալ Տերը։


Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։


Իմ ուխտը պիտի պահես ինչպես դու, այնպես էլ քեզանից հետո եկող քո զավակները սերնդեսերունդ։


Ձեզ պիտի վերցնեմ որպես իմ ժողովուրդը և պիտի լինեմ ձեր Աստվածը, և պիտի իմանաք, որ ես՝ Տերը, ձեր Աստվածն եմ, որ ձեզ հանելու եմ եգիպտացիների բռնությունից


Մովսեսն ասաց. «Հնարավոր չէ այդպես անել, որովհետև եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ պիտի զոհենք Տիրոջը՝ մեր Աստծուն, և եթե եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ զոհենք նրանց առաջ, մեզ կքարկոծեն։


Տերը՝ քո Աստվածը, քեզ իր սուրբ ժողովուրդը կդարձնի, ինչպես երդվել է քո հայրերին, եթե անսաս Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին և ընթանաս նրա ճանապարհով։


Քո իսրայելացի ժողովրդին հավիտենապես ժողովուրդ դարձրիր քեզ, և դու նրանց համար Աստված եղար։


Եվ եկա հասա քեզ ու տեսա, որ ժամանակդ հասել էր, ինչպես նաև կուսությունդ խախտողների ժամանակը։ Թևերս քեզ վրա տարածեցի և մերկությունդ ծածկեցի։ Երդում արեցի և ուխտ կապեցի քեզ հետ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմը եղար։


Բայց ձե՛զ ընտրեցի երկրի բոլոր ազգերից. դրա համար ձեզնից վրեժխնդիր կլինեմ ձեր բոլոր չարիքների համար։


«Վա՜յ նրանց, որ արհամարհում են Սիոնը և հույսները դրել են Սամարիայի լեռան վրա։ Հավաքեցին ազգերի իշխաններին և մտան նրանց մեջ, ո՛վ Իսրայելի տուն։


ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն Տերը մեզ հետ թող շարժվի, որովհետև այս ժողովուրդը խստապարանոց է։ Դու կներես մեր անօրենություններն ու մեղքերը, և մենք կլինենք քոնը»։


Ես ձեզ ասացի. “Դուք կժառանգեք այդ երկիրը, և ես ձեզ այն կտամ իբրև սեփականություն, մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում”։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ առանձնացրեց բոլոր ժողովուրդներից։


Սրանք քո ժողովուրդն են ու քո ժառանգությունը, որոնց քո մեծ զորությամբ ու բարձր բազկով դուրս բերեցիր եգիպտացիների երկրից”»։


և բոլոր ազգերից բարձր լինելու։ Նա քեզ դարձրել է անվանի, բարգավաճ ու փառավոր, որպեսզի իր խոստման համաձայն Տիրոջ՝ քո Աստծու սուրբ ժողովուրդը լինես»։


կամ ո՞վ է, որ ինձ պիտի դիմադարձի ու դիմանա, երբ այն ամենը, ինչ որ կա երկնքի ներքո, իմն է։


Ինչպես որ գոտին պատում է մարդու մեջքը, այդպես իմ շուրջը պատեցի Իսրայելի ամբողջ տունը և Հուդայի ամբողջ տունը,- ասում է Տերը,- որպեսզի նրանք ինձ համար դառնան անվանի ժողովուրդ և պարծանք ու փառք. բայց նրանք չլսեցին ինձ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ