Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Տե՜ր, մեր Աստվա՛ծ, այս ամենը, որ ես պատրաստել եմ քո սուրբ անվան տունը կառուցելու համար, քեզնից է գալիս, և ամեն ինչ քոնն է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Ո՛վ մեր Տեր Աստված, այս ամբողջ առատությունը, որ մենք պատրաստել ենք մի տուն կառուցելու համար քո սուրբ անվանը, գալիս է քո ձեռքից, և ամեն ինչ քոնն է։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:16
8 Խաչաձեւ Հղումներ  

Դպրապետին։ Սաղմոս Դավթի


Ո՞վ եմ ես, և ո՞վ է քո ժողովուրդը, որ կարողանայինք հոժարությամբ նվիրաբերել այս ամենը։ Չէ՞ որ քոնն է ամեն ինչ, և քեզնից ստացածն ենք տալիս քեզ։


Եկավ առաջինը և ասաց. “Տե՛ր, քո մեկ մնասը տասը մնաս բերեց”։


Դրա համար ես կփակեմ նրա ճանապարհները պատնեշներով ու կցանկապատեմ նրա ճանապարհները, և չի գտնի իր շավիղները։


և Ազարիա քահանան՝ Սադովկի տան իշխանը, ասաց նրան. «Այն բանից հետո, երբ սկսեցին երախայրիքները բերել Տիրոջ տունը, մենք կերանք, խմեցինք և թողեցինք այդ մնացորդը։ Քանի որ Ամենակալ Տերն օրհնեց իր այդ ժողովրդին, ահա այսքան շատ մնացորդ է ավելացել»։


Մենք պանդուխտ ենք քո առջև և օտարական, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի են նման, և մնայուն ոչ մի բան չունենք։


Գիտեմ, Տե՜ր, որ դու ես քննում սրտերը և սիրում ես արդարությունը։ Մենք պարզ սրտով և հոժարությամբ ենք այս ամենն ընծայում, և ես տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ ու կամավոր կերպով քեզ ընծաներ մատուցեց։


Իմն է արծաթը, և իմն է ոսկին,- ասում է Ամենակալ Տերը,-


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ